Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

Դեկտեմբեր 04,2013 19:09

Դեկտեմբերի 4-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Խորհրդակցությունը նվիրված էր Ճանապարհային ոստիկանության կողմից երթևեկության կանոնների վերահսկման տեխնիկական միջոցների ներդրման և կիրառման գործունեության արդյունավետության դիտարկման արդյունքներին:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ քննարկման խնդիրներին ու նպատակներին:

Արթուր Բաղդասարյանը կարևորեց Ճանապարհային երթևեկությունը  կատարելագործելու ողղությամբ համատեղ աշխատանքի ու միասնական գործողությունների անհրաժեշտությունը:

Դիտարկումների արդյունքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի և ոստիկանության ներկայացուցիչները: Անդրադարձներ եղան ոլորտի օրենսդրական կատարելագործման, տեխզննության և վարորդական իրավունքի տրամադրման կարգի բարեփոխման, երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ուղևորատար տրանսպորտի վարորդների վերահսկողության և մի շարք այլ հրատապ խնդիրների լուծման եղանակներին ու մեթոդներին:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ տուգանքների նվազեցման վերաբերյալ հարցադրմանը, ապա կարևորեց ճանապարհային անվտանգության ապահովման տեսանկյունից վարորդական իրավունքների տրամադրման գործընթացի խստացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացների և քննություները մարզերում ստեղծվելիք ավտոդրոմներում կազմակերպելու ճանապարհով:

Ինչ վերաբերում է հարակից գերատեսչությունների ու կառույցների հետ համագործակցությանը, ապա ոստիկանության պետը կարևորեց համատեղ աշխատանքը առողջապահության նախարարության ստորաբաժանումների հետ, ինչպես և ընդգծեց ապահովագրական կազմակերպությունների և ճանապարհային ոստիկանության փոխգործակցության ու փոխվստահության ապահովումը՝ երթևեկության լարվածությունը թուլացնելու և, մասնավորապես,  մայրաքաղաքում անցանկալի խցանումներից զերծ մնալու համար:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը վերստին կարևորեց Ճանապարհային ոստիկանության աշխատանքն ու ընդգծեց այդ աշխատանքի հանդեպ հանրային վերաբերմունքի բարեփոխման անհրաժեշտությունը:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Ազգային անվտանգության քարտուղարն ու ոստիկանության պետը համատեղ հանձնարարություններ տվեցին աշխատանքային խմբերին:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031