Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Առաքելյանին ծեծի ենթարկած ոստիկաններից մեկը ենթասպա է եղել

Դեկտեմբեր 04,2013 18:25

«Անցած գիշեր՝ ժամը 1-ի 2-ի սահմաններում, ստույգ չեմ կարող ասել, տուն էի գալիս, տեսա՝ ծխախոտս վերջացել էր, գնացի ծխախոտ առնելու, երբ վերադառնում էի, Հասրաթյան փողոցի մայթեզրից մի փոքր խորք ընկած հատվածում մթության մեջ նկատեցի 3 հոգու, ովքեր, ակնհայտորեն, ինձ էին սպասում: Երբ անցա նրանց մոտով, նրանցից մեկն ասաց՝ «էսի էդ……….-ը չի՞», արդեն ակնհայտ էր ինձ համար, որ իրենք կոնկրետ «միսիա» ունեն»,- Aravot.am-ի հետ զրույցում իրեն ծեծի ենթարկելու հանգամանքները մեկնաբանեց ակտիվիստ Գոռ Առաքելյանը:

Գոռի խոսքերով, երբ շրջվել է նայելու, թե ում կողմից «պատիվ ունի» վիրավորվելու նրանցից մեկը բացականչել է՝ «Ինչ ես նայում, արա, ա՜յ ….». «Ես էլ պատասխանեցի, որ, տղե՛րք, ձեր հետ խնդիր չունեմ, չեմ էլ ուզում, բայց պետք չի այդքան բանն անել, «ինչքա՞ն բանը, այ ակտիվ մասսա», ասաց նրանցից մեկն, իսկ մյուսը կողքից ասաց՝ «արա՛, սրանց հետ ի՞նչ խոսալ, խոսալս ո՞րն ա, դրանք էդքան չկան, սրանց պետք ա բռնես ու…» ու սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ իմ անձի, ընտանիքի ու ընկերների հասցեին, ինչին ես պատասխանեցի հետեւյալ կերպ՝ «…ով ինչ ասաց ինձ ու իմ ընտանիքին, թո՛ղ հաշվի իր հորն ու մորն ա ասել…»:

Այդ պահին Գոռ Առաքելյանին մեջքից մոտեցել է 4-րդ անձը, ով հարվածել նրան մեջքից: Չնայած՝ Գոռ Առաքելյանի սթափվելու մասին կոչերին, իր հետ վիճող 3 անձինք նույնպես միացել են իրենց «ընկերոջը» և սկսել են հարվածել.

«Այնուհետև, երբ արդեն հայտնվել էի գետնին, մի պահ նրանցից մեկն ասաց՝«Սպասե՛ք, տեսնեմ կենդանի ա էս …., թե սատկավ»: Երբ ձեռքը գցեց շորիս, որ ինձ քաշի, գլուխս բարձրացրի ու ասացի՝ «կերազես, որ սատկեմ»:

Այդ պահին Գոռ Առաքելյանը տեսել է իրենց մոտեցող երեք ոստիկաններին, որոնք մոտենալուն պես միանգամից բռնել են Գոռի թևերը և բղավել նրա վրա՝ «հանգստացի հլը, արա՛».

«Ու դա այն դեպքում, երբ իրենց ներկայությամբ ու, ինչո՞ւ չէ, նաև օգնությամբ, այդ ծեծողները դեռ շարունակում էին խփել, իսկ նրանք պինդ ու ամուր բռնել էին ինձ: Մութ էր, շատ մութ, ուղղակի անցնող մեքենաներից մեկի լույսն ընկավ մեր վրա, ու տեսա, որ ոստիկաններից մեկն կոչումով ենթասպա է: Մոտ 5 րոպե համատեղ ծեծից հետո՝ ոստիկաններից մեկն ասաց. «Լա՛վ, ականջից արյուն ա գալիս արդեն», որից հետո միանգամից ոտքերիս  խփեցին՝ տապալելու նպատակով: Մինչև խելքս եկավ տեղը ու բարձրացա, ոչ ոք չկար»:

Չնայած ականջի արյունահոսությանը, կապտուկներին և դժվար քայլելուն՝ Գոռ Առաքելյանը չի դիմել ո՛չ ոստիկանություն և ո՛չ բուժհաստատություն, քանի որ նրանց գործունեությունը անհիմն է համարում և չի վստահում: Իսկ Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել Գոռ Առաքելյանը պատասխանեց՝ «Ապրել ու արարել գալիքի համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Տեսանյութը՝ Araratnews Lratvakan

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031