Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ТСН. Ուկրաինան ու Ռուսաստանը գազի շուրջ չեն պայմանավորվել. Միլլեր

Դեկտեմբեր 04,2013 18:18

Այսօր Ուկրաինայի «Նաֆթոգազ» ազգային էներգետիկ ընկերության նախագահ Եվգենի Բակուլինը հայտարարել էր, որ նրանք Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերության հետ գրեթե 1 միլիարդ դոլար պարտքի մուծումը հետաձգելու պայմանավորվածության են ձեռք բերել:

Սակայն, «ТСН» ուկրաինական լրատվականը գրում է, որ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտնել է, որ ուկրաինական 2 միլիարդ դոլար պարտքի շուրջ «Նաֆթոգազ»-ի հետ դեռ համաձայնություն ձեռք չեն բերել:

«Օգոստոս հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին ուկրաինական «Նաֆթոգազ»-ին տրամադրված գազի դիմաց պարտքն այս պահին կազմում է 2 միլիարդ 20 միլիոն դոլար: Մենք փորձում ենք այս հարցը լուծելու տարբերակներ գտնել, բանակցություններ ենք վարում, սակայն պայմանավորվածություն դեռ ձեռք չենք բերել», – ասել է Միլլերը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031