Aravot.am-ն անդրադարձել է անհատ ձեռնարկատեր Սիլվա Խաչատրյանի գործին:
ՄԱՊ ընկերության գործով ամբաստանվող Սիլվա Խաչատրյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար:
Քիչ առաջ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Սիլվա Խաչատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը տեղեկացրեց, որ մեղադրանքի կողմը հրաժարվել է մեղադրանքից եւ իր պաշտպանյալն էլ արդարացվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Ս.Խաչատրյանը կալանքի տակ էր 8 ամսից ավելի:
Նա փոխանցեց, որ իրենց երկար բողոքներից հետո դատախազությունը հրաժարվել է մեղադրանքից, իսկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ այսօրվա որոշմամբ կարճեց վարույթը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի կողմի, Ս.Խաչատրյանը 2005թ-ից բանավոր պայմանավորվածության համաձայն, մինչև 2009թ. մայիսի 6-ը իրականացրել է ՄԱՊ ՓԲ ընկերության կողմից արտադրված և իրեն վստահված տարբեր տեսակի գինիների, կոնյակների և պահածոների առաքում ԼՂՀ տարածքում: 2009թ. մայիսի 11-ից անհատ ձեռնարկատեր Սիլվա Խաչատրյանի և ՄԱՊ ընկերության միջև կնքվել էր ապրանքների մատակարարման պայմանագիր և համապատասխան հաշիվ-ապրանքագրերով նրան վստահված ապրանքները մինչև 2011թ.-ը վաճառվել էր ԼՂՀ տարածքում: Ըստ գործի նյութերի, Սիլվա Խաչատրյանը, ընկերության գույքը շարունակաբար հափշտակելու դիտավորությամբ, վաճառքից ստացված ապրանքների` առանձնապես խոշոր չափի հասնող 32, 935.1 հազ. ՀՀ դրամ գումարը չէր մուտքագրել դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ցույց էր տվել, որպես չվաճառված ապրանք և նշված գումարը վատնելու եղանակով, հափշտակելով ծախսել էր իր անձնական կարիքների համար:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ