Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Կյանքում փակված դուռ երբեք չի լինում: Միշտ կա առաջ ճանապարհ»

Դեկտեմբեր 04,2013 18:00

Խորհրդարանական ընդդիմությունն այսօր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող ակտիվիստների հետ, հարցի խորհրդարանական տապալումից հետո , որոշում կայացրեց` հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում :

Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց`երաշխիքներ կա՞ն, որ ՍԴ-ում արդյունքի կհասնեն: Լեւոն Զուրաբյանն ասաց. «Գիտեք ինչ, երբ գործ եք բռնում, բավականին բարդ գործ, պետք է օգտագործեք բոլոր գործիքները, որոնք ձեռքի տակ կան: Մենք ուղղակի հասունացնում ենք հարցի լուծումը: Կլինի՞ դա ՍԴ-ի միջոցով`լավ, չի՞ լինի, առնվազն կապահովենք հարցի շուրջ հասարակական հնչեղությունը, կհնչեն մեր կասկածները եւ պարզ կլինի, թե ի՞նչ անարդար ծրագիր է փորձում իրականացնել կառավարությունը»:

Լեւոն Զուրաբյանն այն կարծիքին է, որ ցանկացած դեպքում, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ շարժումը շահելու է, որովհետեւ, խնդիր է դրված խորացնել հարցը, դրանում ներգրավել հասարակական լայն շերտերին եւ ի վերջո դրական լուծում ապահովել:

Հետաքրքրվեցինք`նկատի ունենալով ընդդիմադիրների դառը փորձը, որեւէ հարց ՍԴ-ում վիճարկելու առումով, նախատեսվա՞ծ  են պայքարի այլ միջոցներ: Պարոն Զուրաբյանն ասաց. «Կյանքում փակված դուռ երբեք չի լինում: Միշտ կա առաջ ճանապարհ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031