Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյան. «Կարելի է զաբոռ քաշել ՀՀ-ի շուրջ, նորմաներով հաց ու ջուր տալ և ունենալ անվտանգության մեջ ապրող քաղաքացի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2013 17:56

«Սա մանիպուլյացիա չէ, այլ ենթակայացված, թուլացված իշխանության վարք»,-Aravot.am-ի հարցին` մանիպուլյացիա չէ՞արդյոք «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի՝ ՀՀ-ին պատկանող 20 տոկոս մասնաբաժինը «Գազպրոմին» փոխանցելը հիմնավորել, թե դրա դիմաց Ռուսաստանը գազի սակագինը իջեցնելու է, այսպես մեկնաբանեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: 

Նա նաև փաստեց, թե այն, որ խոսք եղավ, թե ՌԴ-ն ՀՀ-ին գազը ներքին գներով է վաճառելու, այդպես էլ պարզ չդարձավ դա սահմանի վրայի գի՞նն է, թե՞ ինչ:

Այնուհետև հավելեց. «Հետո հայտարարվեց, որ բնակչի համար ոչինչ չի փոխվելու ու դա փորձեցին ներկայացնել` որպես մեծ նվաճում, որ գոնե չի էլ բարձրանալու, այսինքն` երջանիկ եղեք, որ ձեր տները ձեռքներիցդ չենք առնելու»:

Լևոն Բարսեղյանը հարց է բարձրացնում է, թե այդ 155 միլիոն դոլարի պարտքը, որի դիմաց «ՀայՌուսգազարդը» տվեցինք ռուսներին, որտեղի՞ց է կուտակվել ու հիշեցնում. «Իրան- Հայաստան գազատարը ինչո՞ւ  խողովակաշարի առումով ավելի մեծ տրամաչափի չեղավ, ինչո՞ւ ՀՀ-ն չկարողացավ դառնալ գազի տրանզիտ երկիր, ինչո՞ւ այնպիսի գազատար կառուցեցին, որ ամբողջությամբ աշխատելու դեպքում հազիվ պիտի բավարարի ՀՀ կարիքները: Կարծում եմ` դրանք եղել են ՌԴ ճնշումների արդյունքում»:

Պարոն Բարսեղյանի համար հարցերի հարց է, թե ինչու է ՌԴ-ն կարողանում դա անել: Այս առիթով նա ասաց. «Պատճառն այն  է, որ իշխանությունը ժողովրդից  չէ: Այս իշխանությունները ստոկհոլմյան սինդրոմի նման մի բանի մեջ են, իրենք մեր զավթիչներն են, իրենք էլ զավթիչներ ունեն, և իրենց պախանի հետ յոլա են գնում, հարմարվում են, ջանուղուրբան լինում»:

Մեր այն հարցին, եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ուրիշ է՞լ ինչ է հավանական, որ տանք, պարոն Բարսեղյանն այսպես արձագանքեց. «Տալիս են, էլի, Հայաստանը մարդիկ տալիս են, տանում մտցնում են մի տեղ, որից գաղափար չունեն: Նույնիսկ իշխանության ներսում այն մարդիկ, ովքեր գիտեն դա ինչ է, հասկանում են, որ ՀՀ-ն տանում փոսն են գցում: Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի կոռուպցիայի համաթվերը ցույց են տալիս, որ խայտառակ վիճակ է, ո՞ւր ես գնում մտնում այնտեղ»:

Պարոն Բարսեղյանի համար անընդունելի է, որ Մաքսային միությունը կարող է լինել ՀՀ անվտանգության փրկության ճանապարհը, ինչպես փորձում են ներկայացնել: Հեգնելով նա նշում է. «Կարելի է զաբոռ քաշել ՀՀ-ի շուրջ,  պահակակետեր դնել, մեծ մայդանեք սարքել ու նորմաներով հաց ու ջուր տալ, աշխատեցնել և ունենալ անվտանգության մեջ ապրող քաղաքացի: Սա հանգեցնում է նրան, որ հիշում եմ այն արտահայտությունը, երբ ստիպված ես ընտրել ազատություն, թե անվտանգություն, ընտրում ես անվտանգությունը, ուրեմն արժանի չես  ոչ ազատության, ոչ անվտանգության»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031