Ռամկավար Ազատական կուսակցության Երևանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՍԴՀԿ և ՌԱԿ Հայաստանի կազմակերպությունների վարչությունների միջև, որին մասնակցում էին ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, փոխատենապետ Կարեն Կակոյանը, ատենադպիր Սուրեն Սարգսյանը, ինչպես նաև ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը, փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, ատենադպիր Հարություն Բալաբանյանն ու քաղաքական դիւանի պատասխանատու Դմիտրի Մարտիրոսյանը: Երկու ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները նշեցին, որ ՍԴՀԿ-ն և ՌԱԿ-ը ունեն Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված բազմաթիվ ընդհանուր տեսակետներ: Անդրադարձ կատարվեցին Հայաստանի համար բացասական այնպիսի երևույթների, ինչպիսիք են սոցիալական անարդարությունը, օլիգոպոլիան և մենաշնորհները: Ձեռք բերվեց համաձայնություն համատեղել ջանքերն հանուն այդ բացասական երևույթների վերացման: Հանդիպման ընթացքում խոսվեցին նաև սիրիահայության, նրանց տրվող պետական և համազգային աջակցությանը վերաբերող հարցերի, ինչպես նաև բանակ-հասարակություն առնչությունների մասին: Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին հանդիպումները դարձնել պարբերական և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
04.12.2013
ՍԴՀԿ Մամլո դիւան