Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր խորհրդարանում խուսափեց պատասխանել լրագրողների՝ գազի գնին, «ՀայՌուսգազարդի»`ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասի`«Գազպրոմին» վաճառելու եւ Որոտան կասկադի վերաբերյալ հարցերին: Արմեն Մովսիսյանը խոստացավ ավելի ուշ խոսել:
Հարցին, թե ճի՞շտ է, որ Որոտան հէկ-երի կասկադը ամերիկյան կողմին վաճառելու գործարքը վիժեցվել է, և այն գնելու ցանկություն է հայտնել ռուսական կողմը, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Առաջին անգամ եմ լսում այդ մասին»: Նշենք, որ այդ մասին այսօր հրապարակում կար «Լրագիր» կայքում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ