ԱԺ-ի շենքի դիմաց ցուցարարներին միացած ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ 4 խմբակցության պատգամավորներով փորձեցին բոլոր հնարավոր միջոցները պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի նախագծի հետաձգման համար:
«Մեծամասնությունն արհամարհեց սեփական ժողովրդին: Բայց մենք նահանջ չենք արձանագրելու եւ գնալու ենք»,- ասաց պարոն Մինասյանն ու վստահեցրեց, որ աջակցելու են ցուցարարների` Սահմանադրությամբ չարգելված ցանկացած գործողության. «Կլինի` գործադուլ, ընդվզում, պահանջներ… ամեն ինչ, որովհետեւ պարտադիր բաղադրիչը հարվածում է մեր ազգային արժեհամակարգին, երիտասարդների ապագա ծրագրերին եւ մեր ժողովրդին մղելու է արտագաղթի»: Նա նաեւ հորդորեց` դեմ կանգնել ապազգային օրենքին, քարոզել եւ հաջորդ անգամ նոր ցուցարարների բերել. «Եթե մենք`ոչ իշխանական չորս ուժերը, կարողացել ենք միահամուռ ձեր պահանջը հասցնել խորհրդարան, ուրեմն ժողովուրդն էլ պետք է կարողանա միահամուռ այս պահանջը մինչեւ վերջ տանելու… գնալու ենք միասին մինչեւ հաղթանակ»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ «իլյուզիա» չունեին էլ, որ խորհրդարանական մեծամասնությունը կփորձի գոնե մեկ անգամ ողջախոհություն դրսեւորել. «Կառավարության տոտալ ճնշումը կար խորհրդարանական մեծամասնության վրա: Ձեզ հետ պետք է մշակենք մեր քայլերի հաջորդականությունը օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ