Մոտ մեկ ժամից Անթալիայում կսկսվի շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության նախավերջին` 8-րդ տուրը, որում հանդիպելու են Հոլանդիայի եւ Հայաստանի հավաքականները:
Ըստ խաղատախտակների հաջորդականության, միմյանց հետ հանդիպելու են Անիշ Գիրին ու Լեւոն Արոնյանը, Լյուկ վան Վելին ու Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Տիվյակովն ու Գաբրիել Սարգսյանը, Էրվին Լ` Ամին ու Տիգրան Լ. Պետրոսյանը: Հայաստանի թիմի երկրորդ համար Սերգեյ Մովսիսյանն, ամենայն հավանականությամբ, կամ դեռ չի «մոռացել» իր վերջին երեք պարտիաները, կամ էլ նախապատրաստվում է եզրափակիչ տուրում Ուկրաինայի հետ վճռորոշ մրցամարտին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ