Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակային բարեփոխումները` նոր ստվերի եւ միկրոբիզնեսի անկման պատճառ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2013 16:24

Կուտակային կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչը թող կիրառեն պետական աշխատողների համար, իսկ մասնավորին` կամավորը: Այսօր այս առաջարկն արեց «Հայացք» ակումբում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, որը նաեւ ավելացրեց, որ կարելի է 1 տարի  որպես պիլոտային ծրագիր կիրառել իր առաջարկը:

Պարոն Մակարյանը վստահ է, որ կենսաթոշակային բարեփոխումները, որոնց արդյունքում մինչեւ 500 հազար աշխատավարձի դեպքում 5% պարտադիր փոխանցում կուտակային ֆոնդերին, իսկ 500 հազարից բարձրի դեպքում` 10%, հանգեցնելու է աշխատավարձերի ստվերի բարձրացմանը, ինչպես նաեւ անուղղակի կերպով հարվածելու է միկրոբիզնեսին: 

Տնտեսագետի վերլուծությամբ` 1 օրացուցային տարվա ընթացքում մոտ 150 միլիոն դոլար պետք է կուտակվի կառավարիչների ֆոնդերում, տարեցտարի ավելանալու է այդ գումարը, մարդկանց աշխատավարձերից պետք  կտրվի ու գնա այդ ֆոնդերին: Երեւանում սննդի վրա տարեկան ծախսվում է 1 միլիարդ դոլարի չափ կանխիկ գումար, ամբողջ Հայաստանում`1.5 միլիարդ դոլար է:  Իսկ ֆոնդերի 150 միլիոն դոլարը սննդի վրա ծախսվող գումարի 10 տոկոսն է: Այսինքն, ըստ պարոն Մակարյանի, 10% գումար դուրս է գալու սննդի առեւտրի շրջանառությունից եւ գնա այդ ֆոնդերին. քանի որ մարդկանց աշխատավարձերից այդ գումարները ուղղվելու են ֆոնդերին, ապա սննդի ծախսերը նվազելու են, իսկ քանի որ միկրոբիզնեսում հիմնականում փոքր առեւտրի կետերն են, ուստի առաջին հարվածը հենց նրանք են կրելու:

Բացի այս, ըստ Մակարյանի, նաեւ աշխատավարձերի ստվերը կմեծանա. շատ աշխատողներ,որոնց աշխատավարձերը բարձր են, գուցե ստիպեն գործատուներին քիչ գրել աշխատավարձի չափը, որպեսզի շատ մեծ գումարների պահումներ չլինեն: Իսկ տեղեկատվական ոլորտի աշխատողները, որոնք բարձր աշխատավարձ են ստանում եւ հիմնական դժգոհողներն են, որպես ինտելեկտուալ անձինք, դժվար թե կեղծիքների գնան, նրանք պարզապես կգերադասեն արտագաղթել:

Մանրամասն` տեսանյութում

Պարոն Մակարյանը գտնում է, որ կենսաթոշակային բարեփոխումների ներդրումը դժվար թե կիրառվի 2014 թվականի հունվարի 1-ից, ինչպես որ նախատեսվել էր. այն կհետաձգվի: Գագիկ Մակարյանի կարծիքով` հասարակության դժգոհությունը նոր բարեփոխման նկատմամբ, դեռ 90-ականներից եկող անվստահությունից է. նախ, երբ բավականին մեծ գումարներ կորան ռուբլին դրամ դառնալով, գումարած` ավանդների խնդիրը, ապա 2005 թվականին կենսաթոշակային հիմնադրամը առանձին բյուջե էր, հետո միացվեց պետական բյուջեին, ինչի արդյունքում գումարները  լղոզվեցին, կորան, անհետացան` այդ հիմնադրամն իր բյուջեով. «Հիմա խոսում ենք նոր կառավարիչների մասիս եւ 3-րդ փորձությունն եք բերում մեր երկրի համար»:

Մանրամասն` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031