Դեկտեմբերի 2-ին Նոյեմբերյան քաղաքում վերջին հրաժեշտը տվեցին 52-ամյա Ռաֆիկ Գիշյանին: Վերջինս լինելով նավաստի՝ շուրջ 30 տարի նավարկել է տարբեր ծովերով, Ռուսաստանում արժանացել հարգանքի, ընտրվել շրջխորհրդի պատգամավոր եւ այլն: Ծագումով նոյեմբերյանցի Ռուսաստանի քաղաքացին լինելով անբուժելի հիվանդությամբ հիվանդ՝ իր կյանքի վերջին շրջանն անցկացրեց հայրենի Նոյեմբերյանում:
Նոյեմբերի 30-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում հուղարկավորել են այդ գյուղի բնակիչ Սեյրան Մարտիրոսյանին: Վերջինս մահացել էր Ռուսաստանում, թաղվել այնտեղ: 7 տարի հետո նրա որդիները, արտաշիրիմում կատարելով, հոր աճյունը ցինկե դագաղով տեղափոխել են հայրենի գյուղ, հուղարկավորել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ