Ծիծաղ հարուցող այս տեսարանը եղել է ֆուտբոլի Բելգիայի 4-րդ դիվիզիոնի առաջնության «Լորեն Արլոն» եւ «Մուեկս» թիմերի հանդիպման ժամանակ:
Խաղային դրվագներից մեկում գնդակի համար պայքարում «Արլոնի» դարպասապահ Միշել Լեյդարի երկու ատամն ընկել է: Արնահոսող դարպասապահը, հասկանալի է, լքել է խաղադաշտը, սակայն նրա թիմակիցները ակումբի բժշկի խնդրանքով խաղը կիսատ են թողել եւ տուգանային հրապարակում սկսել են փնտրել դարպասապահի ատամները: Ատամներից մեկն, այնուամենայնիվ, գտնվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ