Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին տեղում Սերժ Սարգսյանն է, երկրորդում` Արամ Աբրահամյանը

Դեկտեմբեր 04,2013 15:20

Այսօր սոցիոլոգ, «Նոյ» ֆիրմայի նախագահ Գագիկ Սարգսյանը «Նոյյան տապան» -ի մամուլի սրահում խոսեց Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի հարցման մասին, որի նպատակն էր պարզել, թե ովքեր են Հայաստանի Հանրապետության ազդեցիկ մարդիկ:

Գագիկ Սարգսյանի ձեւակերպմամբ`նմանատիպ հարցում Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, քանի որ այն շատ բարդ է, եւ որի համար նախ պետք է ընտրել ճիշտ թիրախային խումբ, հակառակ դեպքում` շեղումներ կլինեն, ու հարցումը ճիշտ ցուցանիշ չի արձանագրի: Ամեն դեպքում, ըստ Գագիկ Սարգսյանի` գտնվեց ճիշտ թիրախային խումբը, հարցաթերթիկում նշվեց տասներկու ուղղորդված անուն եւ եւս տասներկուսը թույլատրվեց ավելացնել հարցվողին:

Հետազոտությունը տարվել է երկու ուղղությամբ` պարզելու նախ ՀՀ ազդեցիկ մարդկանց, եւ երկրորդը` այն մարդկանց, որոնք հասարակական կարծիք են ձեւավորում:

Գագիկ Սարգսյանի ներկայացմամբ` հարցումը կատարվել է բաժանվելով  1274 հարցաթերթիկ: Ազդեցիկ մարդկանց ցանկում, առաջին տեղը զբաղեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երկրորդ տեղում`ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է եղել, երրորդ տեղում` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ վարչապետը`վերջին 12-րդ տեղում է հայտնվել:

Գագիկ Սարգսյանը ներկայացնելով նաեւ երկրորդ ցուցակը, նշեց, որ այս մեկում այն մարդիկ են, որոնք կարծիք են ձեւավորում հասարակության մեջ, այսինքն` ըստ նրա, արվեստագետներ, դերասաններ եւ այլք:

Այսպիսով` հասարակական կարծիք ձեւավորող ցուցակի առաջին տեղում, ըստ հարցման արդյունքների`կրկին հայտնվել է Սերժ Սարգսյանը, երկրորդ տեղում` «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, երրորդում` Գագիկ Ծառուկյանը, ապա Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, այս ցուցակում հայտնվել է նաեւ դերասան Վարդան Պետրոսյանը, քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանն ու Ստեփան Գրիգորյանը, նույնիսկ «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանը, լրագրողներ` Սաթիկ Սեյրանյանը, Պետրոս Ղազարյանը, Արմեն Դուլյանը, ապա Կոմիտաս Վարդապետը, կինոռեժիսոր, ազգագրագետ եւ այլք:

Գագիկ Սարգսյանին զարմացրել է, որ Արամ Աբրահամյանի ցուցանիշն այդքան բարձր է եղել: Այս փաստը միեւնույն ժամանակ ուրախացրել է սոցիոլոգին, նրա խոսքով`«Արամ Աբրահամյանի ցուցանիշը այլ երկրներում նախագահի թեկնածուի ցուցանիշ է, իր չափից շատ բարձր լինելով: Շատ լավ է, որ մարդիկ տալիս են այս անունները, ես լուրջ ոգեւորություն ապրեցի, որ այս ցուցակում հայտնվել են լրագրողներ, եւ նման գործունեություն ծավալող մարդիկ: Միշտ պետք է հետեւիցդ հետք թողնես…»,- ավելացրեց նա:

Գագիկ Սարգսյանը ավելացրեց, որ հարցումը նախաձեռնել է «Նոյ» ֆիրման, իսկ որոշակի շրջանակներ` Ռուսաստանից, հետաքրքրվել են Հայաստանի քաղաքական դաշտի ընկալումներով, հասարակության բարոյաքաղաքական վիճակով, սակայն ֆինանսավորում այնտեղից չի եղել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. նման հարցումը առաջին չէ, քանի որ առաջինները կատարալ են մենք 1994-1998-ին, իսկ հետո, կար մի նախաձեռնություն, որը 4-5 տարի փորձագիտական ամենամսյա հարցումներ են ամում նույն թեմայով

    Ադիբեկյան

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031