Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյանը գտնում է, որ գազի սուբսիդավորման գումարները պետք է ուղղել գնաճը մեղմելուն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2013 14:58

Գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումից հետո որոշ տնտեսագետներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ մեր երկրում մի շարք ապրանքների եւ ծառայությունների համար գնաճի եւ գնողունակության անկում կանխատեսեցին: Այսօր Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը (լուսանկարում) «Հենարան» ակումբում հրապարակեց, թե այս 11 ամիսների ընթացքում որ ապրանքները որքան են թանկացել: Ըստ նրա, միայն շաքարավազն է գնանկում ապրել: Մոտ 362 անուն ապրանք թանկացել են, իսկ 11 ապրանքներ ոչ թանկացել են ոչ` էժանացել: Այսպես` անցյալ տարվա նոյեմբերի համեմատությամբ`գնաճը կազմել է 6,6 տոկոս: Թանկացել է ձուն, ձկնամթերքը բանջարեղենը, կաթնամթերքը, հրուշակեղենը: Վերջին մեկ ամսում էլ ամենաբարձր գնաճը Կապանում է արձանագրվել 1, 2 տոկոս, այնուհետեւ` Երեւանում`0,8: Ըստ պարոն Մարտիրոսյանի, բանջարեղենից ամենաշատը թանկացել է կարտոֆիլը:

Aravot.am-ը «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանից, որը նույնպես գտնում էր, որ էներգակիրների թանկացումներն իրենց հետեւից լուրջ խնդիրներ են առաջ բերելու, հետաքրքրվեց, թե ինչ պետք է անեն երկրի պատասխանատուները, որպեսզի գնաճը զսպեն: Պարոն Պիպոյանը նախեւառաջ գտնում է, որ  մեր երկրում «ընդհանուր ցիկլն է սխալ աշխատում»:

Ըստ նրա, ծառայությունների ոլորտում գների անկում է տեղի ունեցել, բայց դրան զուգահեռ թանկացումներ են եղել. «Այսինքն` այս մարդկանց համար կյանքը վատացել է, որովհետեւ թանկացմանը զուգահեռ նրանց եկամուտը չի աճել»: Ըստ Բաբկեն Պիպոյանի, գնաճը վախեցնող է, քանի որ բնակչության գնողունակությունը էականորեն ընկել է. «Իրականում սրանք շատ վատ թվեր են:

Պարենային ապրանքները, ձուկ-ձկնամթերքը թանկացել է Իշխանի հաշվին, սուրճը՝ ամբողջ աշխարհում գինը նվազել է, Հայաստանում սուրճի գինը աճել է, գյուղատնտեսական ապրանքներից մսի գինը շուկայում մի փոքր նվազել է, բայց մսամթերքը` երշիկ, բաստուրմա, գինը թանկացել է: Կառույց է պետք, որը լուրջ փորձագետներով պետք է զբաղվի այս հարցով, այլ ոչ թե դնենք ու տխուր կերպով փաստենք այս վիճակը»:

Սպառողների պաշտպանը գտնում է, որ «պետությունը, որն այլեւս չի սուբսիդավորելու գազի թանկացած հատվածը», պետք է այդ նախատեսած գումարներն ուղղի այլ ոլորտների զարգացմանը. «Ժողովրդի լեզվով ասած`պետությունն ահագին ընկավ առաջ, որ չի սուբսիդավորելու գազի գինը, դե հիմա այն գումարները, որը պետք է գազով սուբսիդավորեր սպառողին, այդ գումարները պետք է ծախսել այնպես, որ այդ ոլորտները զարգանան: Եթե ներկրվող ապրանքի գինն է աճում, ինչ-որ տեղ կարելի է վերագրել, որ գների վերահսկողություն չկա, բայց երբ որ արդեն տեղական արտադրանքն է սկսում տատանողական լինել, շատ վտանգավոր է: Այն որ մսի գինն իջավ, այդ էլ մի բան չէ, քանի որ, եթե կերի խնդիրն է, եւ այդ պատճառով համատարած անասունները մորթում են, դա լավ չէ, հետո կկանգնենք քաոսի առաջ, հետո էլ չի լինի եւ եռակի կթանկանա ու մսի դեֆիցիտ կլինի: Իսկ դեֆիցիտի առաջացումն արդեն ինքնին լուրջ խնդիր է, էլ չենք ասում պարենային անվտանգության խնդիրը»:

Գ. Մարտիրոսյանը մեր երկրի թանկացումների ֆոնը մեղմելու համար ներկայացրեց նաեւ Եվրամիության 27 եւ ԱՊՀ երկրներում արձանագրված գնաճի ցուցանիշները: Ամենաբարձր գնաճը եղել է Մալթայում եւ Էստոնիայում:

ԱՊՀ երկրներից էլ ամենաբարձր գնաճն այս տարի եղել է Բելառուսում` 12 տոկոս, ՌԴ-ում էլ` 5,2 տոկոս: Տաջիկստանում եւ Վրաստանում նույնպես գնաճ է արձանագրվել` 0,5  տոկոս, Ադրբեջանում` նույնքան տոկոսով են թանկացել ապրանքատեսակները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031