Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները շարժվում են դեպի կառավարության շենք (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2013 14:33

Քիչ առաջ ավարտվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից դժգոհ քաղաքացիների եւ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականի հետ հանդիպումը: Ակտիվիստները հրաժարվեցին վերեւ բարձրանալ եւ պահանջեցին պատասխանել՝ արդյոք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստվում է միանալ Սահմանադրական դատարանում օրենքի վիճարկմանը:

Ստանալով գրասենյակի դրական պատասխանը, ակտիվիստները ծափահարեցին եւ այս պահին շարժվում են դեպի կառավարության շենք:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Արա Վարդեւանյանը ակտիվիստներին զգուշացրեց, որ պետք չէ շտապել Սահմանադրական դատարան դիմելու հարցում, որ կարողանան անթերի հայց ներկայացնել: Նա ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանը ուսումնասիրություններ է կատարում օրենքի հետ կապված: Արա Վարդեւանյանը նաեւ ասաց, որ լուրջ խոչընդոտ կլինի օրենքի դեմ պայքարի հարցում, եթե իրենք թերի հայց ներկայացնեն: Նա միաժամանակ դժվարացավ ժամկետներ նշել, թե ինչ ժամանակում կհասցնեն ավարտին հասցնել իրենց աշխատանքները, թեեւ նշեց, որ դա ամիսներ չի տեւի:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031