Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավորը գոհ է քվեարկության արդյունքից

Դեկտեմբեր 04,2013 14:28

«Ժողովուրդը պատրաստ է Սահմանադրական դատարան, մարդիկ պատրաստ են ցանկացած միջոցառում անելու, մենք իրենց կողքը կանգնած ենք: Եթե էս էր ուզում Հանրապետական կուսակցությունը, մենք դեմ չենք: Մենք չէինք ուզում, որ ժողովրդի ըմբոստությունը լինի, մենք ուզում էինք, որ հարցը լուծվեր, ժողովուրդը բավարարված գնա տուն»,-  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Մինչ այդ, խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները`խորհրդարանական մեծամասնության կողմից կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու նախագծին դեմ քվեարկելուց հետո, հանդիպել էին ԱԺ-ի բակում բողոքի ակցիա անող քաղաքացիներին և նրանց ներկայացրել քվեարկության արդյունքները: Ակցիայի մասնակիցները պատգամավորներին առաջարկել են համատեղ հանրահավաք ու համազգային գործադուլ կազմակերպել: Պատգամավորները խոստացել են քննարկել այդ առաջարկները: Մի բան հստակ է` ակցիայի մասնակիցներն ու պատգամավորները կդիմեն Սահմանադրական դատարան:

Արամ Մանուկյանը նաեւ ասաց, որ այսօր հստակեցվեց՝ Գալուստ Սահակյանն իր թիմով իշխանության պարտադրանքով և կառավարության ճնշման տակ չի կարող այլ կերպ քվեարկել. «Քվեարկությունից առաջ Գալուստ Սահակյանի ասածը հետեւյալն էր` հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի կողմ քվեարկել: Դա հրահանգ էր Հանրապետականին և Օրինացին: Մենք կոնստրուկտիվ առաջարկ ենք արել, մեր առաջարկը կուսակցական շահերից չի բխում, և եթե չորս քաղաքական ուժ հայտարարություն է անում և միասնական դիմում է մեկ բառը մեկ տարով հետաձգելու համար, դա շատ կոնստրուկտիվ, հանդուրժողականության դաշտ տանող հնարավորություն է»:

Ամեն դեպքում, պատգամավորի գնահատականներով 45 կողմ ձայնը շատ լավ արդյունք էր: Նա առավել դրական է գնահատում, որ չորս խորհրդարանական խմբակցությունները կարողացան միասնական քվեարկություն կատարել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031