Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանից մաքսանենգ ձեւով գերհարստացած ուրան է տեղափոխվել Վրաստան

Դեկտեմբեր 04,2013 14:23

Ըստ «Դատալեքս» կայքի `Երեւան քաղաքի բնակիչ, 1951 թ. ծնված Հրանտ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ. մարտի սկզբներին իր ծանոթ Սումբատ Տոնոյանից առաջարկ ստանալով Վրաստանում գերհարստացած ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ իրացնելու եւ այդ նպատակով ՀՀ քաղաքացի Գարիկ Դադամյանի միջոցով այն հայթայթելու ու Վրաստանի պատվիրատուներին մատակարարելու վերաբերյալ, ի կատարումն հանցավոր համաձայնության, հեռախոսազանգով կապվել եւ պայմանավորվածություն է ձեռք բերել այդ ժամանակ Մոսկվա քաղաքում գտնվող Գարիկ Դադամյանի հետ եւ վերջինիս պահանջով, Սումբատ Տոնոյանի անունից բանկային փոխանցումով Գարիկ Դադամյանին ուղարկել է 1000 ԱՄՆ դոլար գումար:

Հ. Օհանյանը 2010թ. մարտի 10-ին հանդիպելով նույն օրը Երեւան ժամանած Գարիկ Դադամյանին, նրանից ստացել է ապօրինի ձեռք բերված 17 գրամ քաշով գերհարստացած ուրան` ակնկալելով ապրանքի իրացումից հետո շահույթը բաշխել: Դրանից հետո Հրանտ Օհանյանը եւ Սումբատ Տոնոյանը 2010թ. մարտի 11-ին ռադիոակտիվ նյութը ՀՀ մաքսային սահմանով, մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են Թբիլիսի եւ նույն օրը փորձել իրացնել այն, սակայն բռնվել են Վրաստանի իրավապահների կողմից:

Հրանտ Օհանյանը կալանավորված է եւ գտնվում է արդարադատության նախարարության «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Հ. Օհանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող, թունավոր, թունավորող, ռադիոակտիվ նյութերի, ռազմական նշանակության արտադրանքի, նման արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի եւ սարքերի, զենքի, բացի ողորկափող որսորդական հրազենից եւ դրա փամփուշտներից, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի, երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների, որոնց տեղափոխման համար սահմանված են հատուկ կանոններ, մաքսանենգությունը»): Սույն հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում` գույքի բռնագրավմամբ:

Այս քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, Իջեւան քաղաքում նշանակված է այսօր` դեկտեմբերի 4-ին:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031