Երեւանի քաղաքապետարանի մոտ անցկացված նստացույցի մասնակից Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Այսօր ժամը 01:00-ի շրջանում ծեծի են ենթարկել ոչ վաղ անցյալում իրականացված նստացույցի մասնակից Gor Arakelyan-ին: Ընդ որում՝ ծեծին մասնակցել են մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկաններ: Ծեծից հետո ոստիկաններն ու քրեական տարրերը դիմել են փախուստի»:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչն «Առավոտի» թղթակցին հայտնեց, որ որեւէ տեղեկություն չունեն կատարվածի վերաբերյալ:
Լուսանկարը՝ Թեհմինե Ենոքյանի