Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսորի էջում հայհոյեցին ֆիլմը մեկնաբանած կինոգետին

Դեկտեմբեր 04,2013 13:45

arshak2.Ռեժիսոր Արշակ Զաքարյանի «Անպետքը» ֆիլմի մասին Aravot.am-ի հոդվածը  բուռն քննարկումների տեղիք է տվել Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջում :

Բանը հասել է նրան, որ ռեժիսորի ֆիլմի երկրպագուները անգամ անձնական բնույթի վիրավորանքներ էին հնչեցրել, մասնավորապես կինոգետ Րաֆֆի Մովսիսյանի հասցեին, որից Aravot.am-ը կարծիք էր հարցրել «Անպետքի» մասին: Բացի նրանից, մեր հոդվածում կարծիք էր հայտնել նաեւ կինոգետ Արծվի Բախչինյանը:

Արշակ Զաքարյանին հարցրինք՝ մի՞թե առողջ չի վերաբերվում քննադատությանը, եթե այն արվել է մասնագետների կողմից: «Ինչ ուզում են, թող գրեն, պարապ են մնացել, թող գրեն…Ես երկուսին էլ քննադատ չեմ համարում: Ամեն ավարտած՝ դերասան ու քննադատ չէ»,-ասաց ռեժիսորը:

Նաեւ հավելեց, թե իր էջում մարդիկ կարծիք են հայտնել, որի հետ ինքը կապ չունի: Aravot.am-ի դիտարկմանը՝ մի՞թե կարելի է անձնական էջում, որը իր տարածքն է, թողնել ուրիշին ուղղված վիրավորանքները, Արշակ Զաքարյանը պատասխանեց, թե ամեն օր իր ֆեյսբուքյան պատին մարդիկ հայհոյում են իշխանություններին, սակայն լրագրողները չեն զանգում:

Իսկ նրանց մասին, ովքեր բացասաբար են արտահայտվել իր ֆիլմի մասին, ասաց, որ ֆիլմը հաստատ չեն նայել:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Մովսիսյանին, հիշեցնենք, որ անցյալ տարի Արշակ Զաքարյանը հենց նրա ձեռքով «WebԾիրանի» մրցանակն է ստացել «Կինը» ֆիլմի համար:

Մեր մյուս դիտարկմանը, թե մարդիկ կարող են հայհոյանքների համար դատի տալ, Արշակ Զաքարյանը պատասխանեց. «Թող դատի տան, եթե ուզում են, ով գրել է, նրան զանգեք…Ինձ էլ են հայհոյում, ես չեմ ջնջում: Մարդիկ իրենց դեմքն են ցույց տալիս հայհոյելիս, ինչ ասեմ»:

Արշակ Զաքարյանը հայտնեց, որ ինքը հաշվի է նստում միայն Սուրեն Հասմիկյանի եւ Հենրիկ Հովհաննիսյանի մասնագիտական կարծիքների հետ:

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից Տաթև Գրիգորյանը, ի տարբերություն շատերի, գրել էր, թե «կիսում» է քննադատությունը. «Կարճամետրաժ ֆիլմում նույն բանը բառերով, խաղով, բառերով, խաղով, որ ասվում է, դառնում է սերիալ: Մտահղացումը լավն էր, ֆիլմն իր ասելիքը տեղ է հասցնում: Օրինակ` վայ-վույի մասը կարելի էր ուղղակի համր անել ու ակտիվ խաղով լցնել` շփոթվածություն, վախ, մարդկանց կուտակում, ճիչ… Ավելորդ հարցադրումները ևս հանել` խաղով լցնել և հուզմունքը, և շնորհակալությունը, և ոգևորությունը: Շնորհակալությամբ և երախտագիտության զգացումով լցված հայացքը 1000 բառ արժե: Առողջ քննադատությունը պիտի ողջունելի լինի վերջապես…»:

Գրող, սցենարիստ Հարություն Հարությունյանն էլ հետեւյալ կարծիքն էր հայտնել. «Ինձ ասեք մեկ այլ կինոքննադատի անուն, որը վերջին 15 տարիներին համարձակվել է կարծիք ասել….(Հենրիկ Հովհաննիսյանի անունը չասեք, նրան գիտեմ և հարգում եմ), բայց եթե կինոգետը երիտասարդ է եւ փորձում է կարծիք հայտնել, պետք չէ մի անգամից նրան ՄԱՐԴՈՒԿ անվանել: Մի «սպանեք» ու հետո մի փնտրեք….. Թողեք թող այս ճյուղը կայանա, թեկուզ եւ Արշակի ֆիլմով: Վերջապես Արշակը չի արել մի բան , որ միայն գովեն: Միգուցե եւ քննադատությունը կօգնի, որ հաջորդ ֆիլմն ավելի լավը լինի: Վերջապես այս ամենը կինեմատոգրաֆիստներին է պետք…»:

Հիշեցնենք, որ Արշակ Զաքարյանի կարճամետրաժ ֆիլմը, որը կրում է «Անպետքը» վերնագիրը, մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 28000 դիտում ունի, Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորել է տաղանդավոր դերասան Գեորգի Հովակիմյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմինե says:

    Սա իրական խայատառակություն է, ինչ մակարդակի վրա պետք է գտնվել, որ նման կերպ արտահայտվել, այն կարքիծի հասցեատիրոջ հանդեպ ում հետ համաձայն չես…. եվ պաշտպանելու համար մի ֆիլմ, որը մարդասիրություն ա փորձում քարոզի, այ երևումա , թե ինչքանով եք կապված ձեր քարոզած արժեքներին…ամոթ ձեզ հազար ամոթ….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031