«Ազատենք հուշարձանը օլիգարխից» հասարակական նախաձեռնության անդամներն այսօր «Հայփոստ»-ի միջոցով պաշտոնական նամակ հանձնեցին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Հայփոստի» առաջ հավաքված նախաձեռնության անդամները մտահոգություն էին հայտնում, որ «Ծածկած շուկայի» շահագործումը, որպես հասարակական առեւտրի օբյեկտ, վտանգ է ներկայացնում այնտեղի աշխատակիցների եւ գնորդների համար: Ինչպես նշում է նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը՝ այդ շենքը մինչ վերակառուցումն արդեն 3-րդ աստիճանի վթարային կառույց է եղել եւ եթե դա այժմ վերացել է, ապա պարոն Եղնուկյանը հարցնում է, թե ինչո՞ւ այդ մասին չեն տեղեկացրել: Կ. Եղնուկյանն ավելացրեց նաեւ, որ եթե այսօրվա նախաձեռնությունը արձագանք չստանա պաշտոնյաների կողմից, ապա իրենք դիմելու են դատարան:
Զառա ԱՍԿԱՐՅԱՆ