Ռիո դե Ժանեյրոյում կայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակի շնորհանդեսի արարողությունը:
Բրազիլիայի ազգային գույներով զարդարված գնդակին տրվել է «Բրազուկա» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «Հայրենակից»: Անվան այս տարբերակի օգտին քվեարկել է բրազիլացիների շրջանում անցկացված հարցման մասնակիցների շուրջ 70%-ը: Գնդակն արտադրած «Adidas» ընկերությունը տեղեկացրել է, որ արտադրությունում օգտագործվել են իննովացիոն նորագույն տեխնոլոգիաներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ