Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ակտիվիստները գործադուլի կոչեր են անում

Դեկտեմբեր 04,2013 13:29

Այս պահին ակտիվիստները շարժվում են դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ այնտեղից շարժվելու են կառավարության շենք: Ակտիվիստներին են միացել 4 խմբակցությունների պատգամավորներ, որոնք դատապարտում են ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի՝ այդ նախագծին կողմ քվեարկելը եւ ակտիվիստներին վստահեցնում են, որ սատարելու են նրանց ամեն մի ծրագիրը:

Պատգամավորները ակտիվիստներին ասացին, որ ստեղծվել է աշխատանքային խումբ 4 խմբակցություններից, որը քննարկելու է հետագա անելիքները. կլինե՞ն գործադուլներ, թե՞ հանրահավաքներ:

Ակտիվիստները, երբ իմացան, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման նախագիծը մեկ տարով հետաձգելուն կողմ էր քվեարկել 45 պատգամավոր,  նրանք ծափահարեցին եւ շնորհակալություն հայտնեցին այդ պատգամավորներին:

Իսկ մյուս 54 պատգամավորներին, որոնք դեմ էին հետաձգմանը, ակտիվիստները սուլեցին եւ ամոթանք տվեցին: Ակտիվիստներին միացած պատգամավորների խումբը հայտնեց, որ առաջիկա օրերին դիմելու են Սահմանադրական դատարան՝ կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքի որոշ դրույթների սահմանադրական լինելը վիճարկելու համար:

Այս պահին ակտիվիստները արդեն հասել են օպերայի շրջակայք եւ շարունակում են գոռալ՝ «Ամոթ» ու պահանջում՝ միացում: Նրանք նաեւ գոռում են՝ «Գործադուլ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031