Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Այվազյան. «Վիլնյուսի ֆորումի ընդհանուր տպավորությունն այն էր, որ Հայաստանը դուրս է մղված գործընթացներից»

Դեկտեմբեր 04,2013 13:20

«Ֆորումին օգտագործում էին սյուրպրիզ բառը, երևի այս ամենը լավ սև սյուրպրիզ էր բոլորիս համար»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ խոսելով Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքներին իրենց մասնակցության մասին:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը նշեց, որ ֆորումի ընդհանուր տպավորությունն այն էր, թե Հայաստանը դուրս է մղված գործընթացներից: Որպես վկայություն ասվածի՝ Սոնա Այվազյանը նշեց, թե ֆորումի ընթացքում Հայաստանից ելույթ չգրանցվեց, փոխարենը բոլորը շնորհավորում էին Վրաստանին ու Մոլդովային, Ուկրաինան էր ուշադրության կենտրոնում:

Նա նշեց. «Գուցե մենք էլ էինք բարդույթավորված, մեզ համար էլ էր անակնկալ սեպտեմբերի 3-ի որոշումը: Տեսնելով Ուկրաինայի քաղաքացիական հասարակության կողմից արվածը՝ մեր արածն էինք գնահատում՝ արդյոք մենք արե՞լ էինք ամեն ինչ, որ այդ միանձնյա կատարված որոշմանը գնահատական տանք: Բայց միևնույն ժամանակ հիասթափեցնող էր, որ Վիլնյուսում համարյա թե չհնչեցին սեփական քայլերի գնահատականներ, արդյոք նրանք չե՞ն կիրառել երկակի ստանդարտներ, որոնք այս երկրների հասարակություններին հիասթափեցրել են, մասնավորապես հետամուտ չլինելով իշխանությունների ոչ իրավաչափ գործողություններին: Դա բխում է նրանց մեծամտությունից ու ամբիցիաներից»:

«Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» հանրային կապերի և ծրագրերի պատասխանատու Իզաբելլա Սարգսյանն այս առիթով նշեց. «Չէի ասի, որ մեր գործընկերների կողմից վերաբերմունքի փոփոխություն կար: Բայց ընդհանուր մթնոլորտն էր այնպիսին, որ խոսակցություններն ամենուր ծավալվում էին Ուկրաինայի շուրջ, ընդհանուր մթնոլորտը, խոսակցություններն ու հրամայականները Հայաստանին ուղղված չէին: Լեյտմոտիվն այն էր, թե ձեզ հետ ինչի մասին խոսենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031