Գերմանիայի Մանհեյմ քաղաքում 76 տարեկանում օնկոլոգիական հիվանդության պատճառով մահացել է լեգենդար թենիսիստուհի Շտեֆի Գրաֆի հայրը՝ Պետեր Գրաֆը:
Գերմանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նա Մանհեյմում զբաղվում էր ավտոմեքենաների վաճառքով ու ապահովագրությունով: Հենց Պետեր Գրաֆն է առաջինը նկատել դստեր հակվածությունը թենիսին եւ Շտեֆիին մարզաձեւի այբուբենը սովորեցնել սկսել է, երբ նա դեռ չորս տարեկան էր: Հետագայում էլ հայր Գրաֆը մնացել է դստեր մարզիչը:
Շտեֆի Գրաֆը մեկ այլ լեգենդար թենիսիստի՝ ամերիկացի մեր հայրենակից Անդրե Աղասիի կինն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ