Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Ասատրյան. «Ռուսաստանի ազդեցությունը զսպիչ դեր է խաղում»

Դեկտեմբեր 04,2013 13:12

Այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, կարծիք հայտնեց, որ Մաքսային միությանը անդամակցելու դեպքում մենք պետք է առաջին հերթին հաշվի առնենք, թե ինչպիսին կլինի ադրբեջանցիների ռեակցիան:

Սարգիս Ասատրյանի փոխանցմամբ`ադրբեջանցիները կփորձեն այս իրադարձություները ներկայացնել հետեւյալ կերպ. իբրեւ թե Պուտինն ամեն ինչ կանի, որ Ադրբեջանը նույնպես ներքաշվի այդ ամենի մեջ:

Սարգիս Ասատրյանը գտնում է, որ Ադրբեջանին անհանգստացրեց այն հանգամանքը, որ Հայաստանը զենք կստանա Ռուսաստանից ներռուսական գներով. «Ադրբեջանը փորձում է դիվերսիֆիկացնել զենքի շուկան եւ իրեն որոշակիորեն ապահովագրել տարածաշրջանային մարտահրավերներից ու հայկական սպառնալիքից»:

Սարգիս Ասատրյանը նկատեց, որ վերջին օրերին ռազմատենչ հայտարարություններ Ադրբեջանի կողմից չկան, ու դա պայմանավորված էր Պուտինի` Հայաստան կատարած այցի հետ`«Ռուսաստանի ազդեցությունը զսպիչ դեր է խաղում»:

Պուտինի այցի հետ կապված`Սարգիս Ասատրյանը նաեւ հավելեց, բնական է, որ հնչում են կարծիքներ, թե Հայաստանը կորցնում է իր անկախությունը, կամ քիչ է մնում մտնի Ռուսաստանի կազմի մեջ:

«Ադրբեջանը մեծապես կախում ունի արեւմուտքից, բայց այժմ հայտնվել է ծանր վիճակում»,- վստահեցրեց նա:

Սարգիս Ասատրյանը ավելացրեց, որ այժմ Ռուսաստանի համար ակտուալ է հետեւյալ խնդիրը` իր նորաստեղծ բլոկի մեջ ներառել շատերին, թեեւ`«Մենք դժվար ենք պատկերացնում Ադրբեջանին եւ Հայաստանին նույն բլոկում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031