Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմը» կուժեղացնի վերահսկողությունը

Դեկտեմբեր 04,2013 13:10

«Գազի գնի ոչ էժանացում, ոչ էլ թանկացում չի լինի»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքերով՝ վերջերս էներգետիկայի եւ բնական  պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի՝ գազի գնի եւ «Հայռուսգազարդի» 20 % բաժնեմասը վաճառելու վերաբերյալ արած արտահայտությունները պարզապես լղոզված մտքեր են:

Պարոն Մակարյանի դիտարկմամբ՝ «Գազպրոմը» դառնալով «Հայռուսգազարդի» 100% բաժնետեր, կառողջացնի ընկերությունը, իսկ վերահսկողությունն էլ կուժեղացնի: Տնտեսագետի կարծիքով, Հայաստանում գործող ռուսական գրեթե բոլոր ընկերություններում շատ վատ մենեջմենթ է, շատ ցածր կլասի՝ գումարներ են փոշիացնում, տանում են ընկերություններին սնանկացման,  բարձր աշխատավարձեր միայն վարչական մասի բարձր տեղի պաշտոնյաններին, անհիմն ծախսեր, եւ այլն, ուստի Գազպրոմը կոնկրետ «Հայռուսգազարդում» սա հնարավոր է կփոխի:

Պարոն Մակարյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ կառավարությունն ու Ազգային ժողովն ի վերջո կնահանջեն պարտադիր կուտակային կենսաթոշակների վերաբերյալ նախագծի հարցում, քանի որ հասարակական ճնշումները բավականին ուժեղ են:

Մանրամասներն՝ առաջիկայում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031