Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ընդդիմությանը հորդորում է «37 թվականի օրենքներով» չսպառնալ իրեն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2013 13:05

«Մենք հո իրենց վրա չե՞նք նեղանում, չե՞նք դատափետում, որ իրենք ինչո՞ւ են կողմ: Մենք ունենք մեր կարծիքը եւ պետք չի մեզ 37 թվականի օրենքներով քննադատել, որ եթե մենք իրենց նման չենք մտածում` ուրեմն վատն ենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում խորհրդարանում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`քսան րոպե ընդմիջման ժամանակ, որը վերցրեց ՀՅԴ խմբակցությունը`պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ԱԺ հայտարարության տեքստի քվեարկության ընթացքում:

Ի՞նչ կարող է քսան րոպեի ընթացքում փոխվել`լրագրողներից մեկի հարցին, Շարմազանովը պատասխանեց. «Միգուցե ՀՅԴ-ի մեջ փոխվի, մեր մոտ`չէ»:

Ապա պատգամավորներին հորդորեց. «Լինի ընդդիմադիր, այլընտրանքային, թե իշխանամետ, անկախ վաստակից`եւ պետության, եւ կուսակցության եւ հասարակության առջեւ ավելի կոռեկտ գտնվել: Բայց մենք ըմբռնումով ենք մոտենում: Կարծում եմ, կոռեկտությունը զարդարում է բոլորին: Ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում`ինչպես քվեարկել»:

Շարմազանովը նաեւ հիշեց նախագծի պատմությունը, որ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին այս դահլիճում քննարկվել է ՀՀ-ում կուտակային համակարգի ներդրման մասին նախագիծը, որին դեմ է քվեարկել միայն Վիկտոր Դալլաքյանը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» չեն մասնակցել քվեարկությանը:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց նաեւ, որ ԲՀԿ-ն էլ կողմ քվեարկել այդ նախագծին եւ հարցի հետ կապ ունեցող առանցքային նախարարությունները ղեկավարել են ԲՀԿ-ի նախարարները:

Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ԱԺ դարպասների մոտ ցուցարարներ են հավաքված, Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն հարգանքով է վերաբերվում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու թե դժգոհություններին, թե քննադատություններին, թե պահանջներին. «Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, եւ շատ բնական է, որ այս կամ այն նախաձեռնության հետ կապված կլինեն քաղաքացիների խմբեր, ովքեր դեմ կամ կողմ կլինեն: Բայց մենք քվեարկում ենք մեր համոզմունքներին համապատասխան»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն ՍԴ: Նա վստահ է, որ ՀՀԿ-ում էլ կան պատգամավորներ, որոնք ևս համամիտ են իրենց հետ, սակայն, կա հրահանգ ու գործում են ըստ դրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031