Այսօր Ազգային ժողովի հերթական նիստը սկսվեց պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորանքներով: Դրանից հետո պիտի սկսվեր նախորդ երկու օրը քննարկված հարցերի քվեարկությունը, երբ էլեկտրոնային հաշվիչը փչացավ:
ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կասկած հայտնեց, որ դա պատահաբար չի եղել, քանի որ քվեարկվելու է նաեւ ԱԺ 4 խմբակցությունների առաջարկած «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը : Նա տեղեկացրեց, որ այս պահին Ազգային ժողովի դիմաց հավաքվել են երիտասարդներ, ովքեր չեն ուզում իրենց աշխատավարձից կուտակել՝ հետագայում արժանապատիվ թոշակ ստանալու համար: Նույն խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էլ Ազգային ժողովին կոչ արեց հաշվի առնել, որ դրսում հավաքվածները սպասում են քվեարկության արդյունքներին:
ՀՀԿ անունից խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ քաղաքական մեծամասնությունը՝ ՕԵԿ եւ ՀՀԿ, դեմ է քվեարկելու այդ նախագծին: Անմիջապես դրանից հետո, դեռ քվեարկությունը չսկսած ՀՅԴ խմբակցությունից Աղվան Վարդանյանը իրենց խմբակցության կողմից 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ