Ֆրանսիական «Le Figaro»-ն նշել է. «Համաշխարհային տիրապետության համար պայքարող դաշինքներին փոխարինել են ագրեսիվ մայրցամաքային գոտիները՝ Ռուսաստանը, Ամերիկան, Չինաստանը եւ Հնդկաստանը։ Եվրոպայի հետ ոչ ոք հաշվի չի նստում, Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան կարող են դառնալ Կրեմլի մասնաճյուղերը, իսկ Հայաստանը վաղուց է այդպիսին դարձել»։
«Մոսկովսկի կոմսոմոլեցը» ողջունել է այն հանգամանքը, որ հայերը այնքան էլ ագրեսիվ չէին տրամադրված Պուտինի հանդեպ, ինչպես ուկրաինացիները. «Հայաստանը, ուր երկուշաբթի պետական այցով ժամանել էր Վլադիմիր Պուտինը, ուներ «Կիեւի սցենարը» կրկնելու բոլոր շանսերը։ Սակայն տեղի առաջնորդները եվրաինտեգրման պատմությունը չհասցրին եռման կետի՝ ժամանակին ուշադրության առնելով Կրեմլի կարծիքը։ Արդյունքում սեփական ընդդիմության «մտրակի» փոխարեն կստանան «քաղցրաբլիթներ» Մոսկվայից։ Երեւանին խոստանում են գագի արտոնյալ գներ եւ ներդրումներ ենթակառուցվածքային նախագծերում»։
«Կոմսոմոլսկայա պրավդան» Պուտինի այցին հումորի նշույլներ է ավելացրել. «Վլադիմիր Պուտինի սիրած խոսքերից է. «Բարեկամներին՝ ամեն ինչ, թշնամիներին՝ օրենք»։ Հայաստան կատարած այցի արդյունքներով պարզվեց, որ Երեւանը մեր բարեկամն է, եւ հայերը մի բան էլ ավելի շատ են ստանում, քան՝ ամեն ինչ։ Զարմանալի չէ, որ երկու երկրների ղեկավարները ամփոփիչ հայտարարության ժամանակ շատ բարձր տրամադրություն ունեին։ Հայերը այնպիսի փութաջանությամբ են կպել Մաքսային միությանը միանալու գործին, որ այդ ճանապարհին շրջանցել են նույնիսկ Ղրղզստանին։
Կարճ ասած, Ռուսաստանը փաստացի գնեց Հայաստանը, բայց դա պետք է միայն ծափահարել։ Այն, ինչը երկու դար շարունակ արյամբ գրավել է ռուս զինվորների դաշույններով, իսկ հետո կորստի մատնվել, առանց մի կրակոցի ետ բերվեց։ Ռուսաստանը դե-յուրե նորից ձևակերպեց իր ֆորպոստը Անդրկովկասում եւ սա նաեւ ցուցադրական ելույթ էր մյուս հարեւանների համար, տեսեք, թե ինչպես ենք մենք կարողանում ընկերություն անել»:
Կարդացեք նաև
Կարեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում