Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոինտեգրման ջատագովներից որեւէ մեկը կարո՞ղ է նշել մեկ այլ երկիր, որ այդքան ներդրումներ է կատարել Հայաստանում. «Ազգ»

Դեկտեմբեր 04,2013 12:40

Բացի անվտանգության նկատառումներից, առկա են նաեւ տնտեսական լուրջ պատճառներ, որոնք ավելի հստակ դարձան Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարած այցի ժամանակ:

Առաջին լուրջ գործոնը` ռուսաստանյան ներդրումները Հայաստանում գերազանցել են 3 մլրդ դոլարը: Եվրոինտեգրման ջատագովներից որեւէ մեկը կարո՞ղ է նշել մեկ այլ երկիր, որ այդքան ներդրումներ է կատարել Հայաստանում: Շտապեմ կանխել այլ հարց, եղե՞լ է մեկ այլ երկիր, որ ցանկություն է հայտնել այդքան ներդրումներ կատարել հենց նույն ոլորտներում, որտեղ ներդրումներ են կատարել ռուսական ընկերությունները:

Եվրամիության երկրներից քիչ թե շատ նշանակալի ներդրումներ են կատարել միայն ֆրանսիական ընկերությունները` ջրամատակարարման եւ հեռահաղորդակցության ոլորտներում, որոնք անհամեմատելի են ռուսական ներդրումների ծավալների հետ: Որտե՞ղ են ուրեմն եվրոպական ընկերությունները, ինչո՞ւ չեն ցանկանում Հայաստանում ջերմաէլեկտրակայան կառուցել, գազամատակարարման ցանց ստեղծել, երկաթուղի կառավարել, էլեկտրական ցանցեր արդիականացնել եւ այլն: Երբ խոսում ենք, թե «ամեն ինչ տվեցինք ռուսներին», երբեւէ մտածո՞ւմ ենք, իսկ ուրիշ ո՞վ ցանկացավ 90-ականներին ամբողջությամբ փոշիացված այդ ամենը ձեռք բերել եւ վերականգնել` միլիարդների ներդրումներ կատարելով: Չկային նման ցանկացողներ, հիմա էլ չկան եւ չէին էլ լինելու նաեւ ԵՄ-ի հետ ասոցիացումի պարագայում: Անգամ երաշխավորված շահույթ ապահովող նոր ատոմակայանի համար եվրոպական ընկերությունները չեն պատրաստվում ներդրումներ կատարել, եւ միայն Ռուսաստանն է ցանկություն հայտնել ներդրումներ կատարել եւ բաժնեմաս ունենալ: Հայաստանը ԵՄ-ի համար փոքր եւ սահմանափակ շուկա է, առանց լուրջ հումքային պաշարների, դրան էլ ավելացրածՙ առանց երկաթուղային հաղորդակցության, հետեւաբար, մեր երկրի հանդեպ լուրջ հետաքրքրություններ ԵՄ-ն եւ նրա ընկերությունները չունեն:

Հաջորդ, թերեւս առավել կարեւոր հանգամանքը Ռուսաստանի կողմից մատակարարվող էներգակիրներն են` գազ եւ միջուկային վառելիք: Երբ գազի գինը բարձրանում է, սկսում ենք դժգոհել, թե ինչո՞ւ է Ռուսաստանը նման քայլի դիմում, թեկուզ շարունակելով մյուս երկրներից ավելի էժան գազ մատակարարել, իսկ նույն «ակտիվիստները» նույն հիստերիկությամբ բղավում են թե՛ գազի գնի բարձացման ժամանակ, թե՛ այդ բարձրացումը կանխելուն կոչված Հայաստանի` Մաքսային միության անդամացելու ժամանակ: Այսինքն, չենք ցանկանում, որ գազը, էլեկտրաէներգիան, տրանսպորտը եւ դրա հետ կապված այլ ռեսուրսները թանկանան, բայց միաժամանակ էժան գազը մատակարարողին ասում ենք «նեոգաղութարա՞ր»: Այսինքն, միության մեջ մտնելը համարում ես անկախության կորուստ, բայց չես ցանկանում քո ընկալած «անկախությունն» ունենալու համար ավելի թանկ վճարե՞լ: Մի քանի տասնյակը չգերազանցող բողոքարարները չե՞ն հասկանում, որ այդպես չի լինում ոչ միայն Հայաստանի եւ Ռուսաստանի դեպքում, այլեւ ընդհանրապես, այդ մարդիկ ընդհանրապես ունա՞կ են մտածելու այս հարցերի շուրջը, թե՞ նրանց ունակություննեը սահմանափակվում են միայն ձայնի ուժգնության մեջ:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031