Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն հայտարարում, թե որ զինվորը որտեղ է գնալու ծառայության. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 04,2013 12:25

ՀՀ պաշտպանության նախարարությունն այս տարի 18 տարին լրացած երիտասարդներին բանակ տանելու գործընթացը հագեցրել է անակնկալներով։ Նախ՝ վիճակահանությամբ են ընտրվում զորամասերը, բացի այդ՝ հենց նույն օրը ծնողներին չի ասվում, թե գոնե որ մարզում են ծառայելու տղաները։

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգեցին Էրեբունի վարչական շրջանի մի խումբ քաղաքացիներ, որոնք հայտնեցին, թե Էրեբունու զինկոմիսարիատից իրենց տղաներին տարել են անհայտ ուղղությամբ. «Մեր երեխաներին ասել են, թե դեկտեմբերի 1-ին կներկայանաք զինկոմիսարիատ, ու մենք էլ՝ որպես ծնող գնացել ենք զինկոմիսարիատի մոտ, սպասել, որ հասկանանք, թե որտեղ պետք է ծառայելու գնան մեր երեխաները, բայց այդպես էլ չասացին։ Նրանց նստեցրին մեքենաներն ու տարան։ Մեզ էլ ասացին, թե վաղը կգաք զինկոմիսարիատ, նոր կիմանաք, թե որտեղ են ծառայելու երեխաները»։ Ի՞նչն է գաղտնապահության պատճառը։

«Ժողովուրդ»–ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զինկոմիսարիատներում այդ ամենն անում են անվտանգությունից ելնելով. «Անցած տարվանից արդեն հրապարակավ չեն հայտարարում, թե որ զինվորը որտեղ է գնալու ծառայության, քանի որ ինֆորմացիայից օգտվում էր հակառակորդը եւ հաշվում, թե տարեկան որտեղ ինչքան զինվոր գնաց ծառայելու։ Ուստի հիմա ամեն ինչ արվում է «ներքին կարգով»։

Իսկ ի՞նչն է ստիպել զինվորների ծառայության վայրը վիճակահանության միջոցով անցկացնելու կարգ կիրառել՝ երիտասարդներին առաջարկելով նախապես բաժանված խմբերով մոտենալ տարբեր արկղերի եւ թերթիկ քաշել։ ՊՆ-ն այլեւս չի՞ վստահում գեներալներին ու գնդապետերին, որոնք որոշում էին, թե որ զինվորը որտեղ պետք է գնա ծառայության, թե՞ պարզապես նման «թափանցիկությամբ» առավել հեշտ է ցանկալի զինվորներին ցանկալի զորամասեր տեղավորելու գործընթացը։

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ այս կարգն առավել թափանցիկ է. «Զինվորները հավաքվելու են կենտրոնական հավաքակայանում։ Լինելու է հանձնաժողով։ Տղաները խումբ-խումբ մտնելու են, քաշելու են թուղթը, ու բոլորը միանգամից ցույց են տալու, եւ այդ պահին էլ ամրագրվելու է, թե ով որտեղ է գնալու ծառայության։ Ավելին, ամեն ինչ նկարահանվելու է, որպեսզի ծնողները տեսնեն, որ ամեն ինչ արդար է»։

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031