Գազարը, վարունգը, լոլիկը, կանաչ պղպեղը, խառը կանաչեղենը վերջին մեկ ամսում թանկացել են: Այսօր այս մասին ասաց Ազգային վիճակագրական ծառայության
գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացմամբ պայմանավորված էլ աճել են մի շարք ծառայությունների գները: 11 ամիսների ընթացքում 30-ով էլ ձուն է թանկացել, բանջարեղենից ամենաշատը, ըստ պարոն Մարտիրոսյանի, վերջին մեկ ամսում կարտոֆիլն է թանկացել` 22 տոկոս:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Այլ ապրանքների թանկացումների վերաբերյալ մանրամասները` շուտով