Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականությանը չի համապատասխանում, թե Ռուսաստանը ամենահզոր երկիրն է. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 04,2013 11:55

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան ընդգծեց հայ հանրության մի որոշակի խավի ունեցած վերաբերմունքը ներկայիս Ռուսաստանի նկատմամբ։

Եթե մի քանի բառով նկարագրելու լինենք այդ վերաբերմունքը, ապա դա կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ Ռուսաստանը հզոր երկիր է, Ռուսաստանը աշխարհի ամենահզոր երկիրն է, Ռուսաստանի նախագահ Պուտինը աշխարհի տերն է, եւ այլն։ Ակնհայտ է, որ մեր հանրության այդ հատվածը ամբողջությամբ գտնվում է հենց ռուսական քարոզչամիջոցների ազդեցության տակ։ Իրոք, եթե Ռուսաստանի մասին փորձես կարծիք կազմել միայն Հայաստանում ազատ հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներից, ապա տպավորությունը կլինի միակը՝ Ռուսաստանը ամենահզոր երկիրն է բոլոր առումներով։ Սակայն իրականությունը, մեղմ ասած, շատ մեղմ ասած, այլ է։

Այս պահին շենք անդրադառնա Ռուսաստանի «հզորությանը» այդ երկրի դավանած գաղափարախոսության եւ արժեքների տեսանկյունից։ Այդպիսիք պարզապես չկան կամ, համենայն դեպս, ձեւակերպված չեն։

Կանդրադառնանք այնպիսի ցուցանիշների, որոնք հստակորեն չափելի են։ Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2012 թվականին կազմել է մոտ երկու տրիլիոն դոլար։ Համեմատության համար օրինակ ԱՍՆ– ի ՀՆԱ-ն եղել է մոտ 17 տրիլիոն դոլար, Չինաստանինը՝ 9, Ճապոնիայինը՝ 5, Գերմանիայինը՝ 3.6 տրիլիոն եւ այլն։ Ռուսաստանի ՀՆԱ-ն, այսինքն, պատկերավոր ասած՝ տնտեսության չափը, ավելի քան 8 անգամ փոքր է, քան ԱՍՆ-ինը, 4 անգամ փոքր է, քան Չինաստանինը եւ այլն։ Տնտեսության «զարգացածության» թերեւս ամենաճիշտ ցուցանիշը ոչ թե հենց ՀՆԱ– ի մեծությունն է, այլ բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի չափը։ Ռուսաստանում այդ ցուցանիշը 14.3 հազար դոլար է։ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 50 հազար դոլար է, Կանադայում՝ 52 հազար, Ավստրալիայում՝ 65 հազար, Շվեյցարիայում՝ 80 հազար, Լյուքսեմբուրգում՝ 107 հազար դոլար։ Այսինքն, այս տեսանկյունից նույնպես Ռուսաստանը հեռու՝ չափազանց հեռու է «ամենազարգացած» երկիրը համարվելու հեռանկարից:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031