Երեկ հերթական անգամ պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանական վերնախավում կոպիտ ասած՝ «շունը տիրոջը չի ճանաչում»։
Նախ՝ Վլադիմիր Պուտինի «դարակազմիկ» այցի եւ դրա արդյունքում ստորագրված համաձայնագրերի մասին, չգիտես ինչու, մեկնաբանություններով հանդես եկան ոչ թե այդ համաձայնագրերի իրականացման անմիջական պատասխանատուները՝ ՀՀ կառավարության անդամները, այլ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ ԱԺ փոխխոսնակը։
Եվ որ ամենացնցողն է՝ միեւնույն՝ ՀՀ քաղաքացիներին առավելագույնս հուզող հարցի շուրջ արեցին տրամագծորեն հակառակ հայտարարություններ։ Այսպես, անդրադառնալով առաջիկայում Հայաստան ներմուծվող ռուսական գազի սակագնի փոփոխությանը՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԱԺ ամբիոնից, ապա նաեւ լրատվամիջոցներին ասաց. «Եթե այսօր 270 դոլար է, ապա փոխվում է 189 դոլար, եւ ես կարծում եմ՝ դա շոշափելի դրական տեղաշարժ է՝ մեր հասարակ քաղաքացու կյանքում»։ Մինչդեռ նույն հարցի հետ կապված՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը երեկ լրագրողներին ասաց ճիշտ հակառակը. «Շարքային սպառողի համար գազի սակագինը կմնա նույնը։ Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է, որ այն չի բարձրանա»։
Փաստորեն, ստացվում է, որ անգամ նման կարեւոր հարցերի շուրջ ՀՀԿ-ական վերնախավում չկա բավարար ինֆորմացվածություն, եւ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն իրադարձությունները մեկնաբանում են՝ յուրաքանչյուրն իր տնտեսագիտական գիտելիքների սահմաններում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում