Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Մենք կամավոր կուտակել ենք, սիրելիս, շաաատ տարիներ, եւ ի՞նչ եղավ այդ կամավոր գումարը». «Հրապարակ»

Դեկտեմբեր 04,2013 11:29

Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հարցազրույցից:

Ձեր գործընկերները ներկայացնում են, թե իբր այդ համակարգի ներդրմամբ մեր ապահով ծերության մասին է պետությունը հոգում, Դուք ինչո՞ւ չեք մտածում Ձեր ծերության մասին եւ կամավոր կուտակելու

– Մենք կամավոր կուտակել ենք, սիրելիս, շաաատ տարիներ, եւ ի՞նչ եղավ այդ կամավոր գումարը։ Այսօր ես, ունենալով հիսուն տարվա աշխատանքային ստաժ, ստանում եմ 41 հազար դրամ, եթե սա նույնն է լինելու, իհարկե, չեմ ուզում։

Բա մարդիկ էլ հենց այդտեղ են թերահավատ։

– Ըհը, հենց էդ թերահավատությունը բոլորի մոտ կա, որովհետեւ հատկապես, որ մեզ չի վերաբերում, եւ չենք էլ ստանալու, ոչ միայն մեր թոշակները հօդս ցնդեցին, այլ մեր ամբողջ 40 տարվա խնայած փողը եւ այլն։ Մեր սերունդն այնպիսի դժբախտ իրավիճակի մեջ է։

Հիմա էլ խառը ժամանակներ են. Մաքսային միություն, ռուբլու գոտու վերադարձի մասին են նորից խոսում, Դուք ինչո՞ւ եք մեզ պարտադրում գումար կուտակել։

– Հասկանո՞ւմ եք, դա բոլորովին ուրիշ ձեւ պետք է անեն, ես չգիտեմ, ես դրա մասնագետը չեմ եւ չեմ կարող, …որ ավելի վստահ լինի, որ բնակչությունը կարողանա միանգամից ասի՝ հա, դա արեք: Ես կողմնակից եմ, որ իմ

երեխաները չկրկնեն իմ ճակատագիրը։ Դե էստեղ են ասել՝ պառավը գիտուն չի, գլխին է եկել, հետեւապես ես այն կարծիքին եմ, որ մենք պիտի մի սիստեմ մտածենք։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031