Որքան էլ տարօրինակ հնչի, Պուտինի գնալուց հետո Հայաստանում դեռ շարունակվում է հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, որը կավարտվի այսօր։ Եթե ասենք, որ այդ համաժողովը շատ հետաքրքիր է ու բովանդակալից, ապա ակնհայտորեն սուտ կխոսենք։ Համաժողովի օրակարգի հարցերի քննարկումը անցնում է, մեղմ ասած, ձանձրալի մթնոլորտում։
Երեկ այդ քննարկումներին ներկա գտնված թղթակիցը տեսել է, թե ինչպես են մասնակիցները բառացիորեն ժամանակ սպանում։
Օրինակ՝ նկարում պատկերված երիտասարդը քննարկումների ամբողջ ընթացքում «այփադով» խաղ էր խաղում։ Ընդ որում, այնքան էր տարված այդ խաղով, որ մերթ ընդ մերթ մարմնի տարբեր մասերով կրկնում էր խաղի հերոսների շարժումներն ու «ապրումները»։
Կոնկրետ այս քննարկման թեման հայ-ռուսական համագործակցությունն էր տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում։ Այն այնքան «բուռն է» անցել, այնքան «բովանդակալից է» եղել, որ միջոցառման վերջում մասնակիցները բավական երկար ժամանակ չեն կարողացել կազմել քննարկման ամփոփիչ փաստաթուղթը՝ ձեւակերպել, թե ի վերջո իրենք ինչ են քննարկել:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում