Այսօր` դեկտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 49-ամյա Մարտին Հայրապետյանը իր կողմից վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ՍP 500 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշենի հոգեբուժարանի ճանապարհին վրաերթի է ենթարկել 3 հոգու:
Ըստ shamshyan.com– ի, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, որից հետո վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդ Մ. Հայրապետյանը ՀՀ ՊՆ N բանակային ծառայող է, կոչումով փոխգնդապետ է:
Կարդացեք նաև
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում