Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեփական լեզվով կարելի է ստեղծագործել միայն այն դեպքում, երբ կա շփում ուրիշ լեզուների հետ». Վլադիմիր Աննուշկին

Դեկտեմբեր 04,2013 10:54

«Մեզ համար բացման արարողությունը դեռ երկու օր առաջ էր սկսվել, մենք տպավորված ենք ձեր երկրից, ձեր վարպետությունից: Արցունքն աչքներիս նայել ենք ձեր երեխաներին՝ ինչպե՜ս էին նրանք պարում, ինչպե՜ս էին՝ արտասանում. Մենք գերված էինք այն ամենից, ինչ նրանք գիտեն Ռուսաստանի մասին և միանգամից վերապատմել մեր տպավորությունները՝ անհնար է»,- դեկտեմբերի 3-ին Հայաստանում ռուսական վեցերորդ օրերի բացման արարողության ժամանակ հայտարարեց Ա. Ս. Պուշկինի անվան Ռուսաց լեզվի ինստիտուտի Ռուսական բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի վարիչ Վլադիմիր Աննուշկինը:

Գիտնականը կարծում է, որ հետխորհրդային երկրների քաղաքական գործիչների և բանասերների սխալն այն է, որ առանձնանում են մշակույթի, գիտության և կրթության լեզվից և սկսում են ստեղծագործել միայն իրենց սեփական լեզվով. «Սեփական լեզվով կարելի է ստեղծագործել միայն այն դեպքում, երբ կա շփում ուրիշ լեզուների հետ»:

Aravot.am-ի հետ զրույցում Վլադիմիր Աննուշկինը նշեց, որ Հայաստանում ռուսական օրերը բացահայտում են, թե ռուսերեն բանաստեղծություններ գրելով, ռուսաց լեզու դասավանդելով ի՜նչ սխրագործություն են կատարում հայ ուսուցիչները:

Աննուշկինը խոսեց նաև հայ և ռուս ժողովուրդների նմանության մասին. «Մենք կապված ենք իրար հետ ընդհանուր կրոնով, այսօր Երևանում «Մոսկվայի տանը» կարդացի հղումներ հայերեն գրերը ստեղծած Մեսրոպ Մաշտոցին, փաստորեն՝ մենք նույն ճանապարհով էինք գնում. Սկզբից թարգմանում էինք հոգևոր գրականությունը, այնուհետև՝ վավերագրական գրառություններն և, վերջապես, գեղարվեստական գրականությունը»:

Հայաստանում ռուսական վեցերորդ օրերը կայանալու են դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 7–ը Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո: Նրա խորագիրն է՝ «Ռուսաց լեզվի միջոցով մենք ձուլված ենք ապագայի հետ» և նվիրված է ռուս բանաստեղծ, թարգմանիչ Վալերի Բրյուսովի 140-ամյակին: Ռուսական օրերի նպատակն է զարգացնել և ամրապնդել ռուսաց լեզուն և մշակույթը Հայաստանում: Օրերի ընթացքում տեղի են ունենալու սեմինարներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ նվիրված ռուսաց լեզվի դասավանդման ժամանակակից մեթոդներին և տեխնիկային:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031