Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր, «Տրանսպորտը… բա պիտի փակեին, բա ի՞նչ պիտի անեին», «Հրապարակ»

Դեկտեմբեր 04,2013 10:43
mkrtich minasyan

Հատված ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ հարցազրույցից:

Պարոն Մինասյան, ոմանք նկատել էին, որ Վլադիմիր Պուտինն անգամ պատշաճ չողջունեց Սերժ Սարգսյանին։ Դրա մեջ դիտավորություն կա՞ր։

– Գիտեք ինչ, էդ սովետական համբույրների ժամանակն անցել է։ Տղամարդը տղամարդու հետ ընդամենը բարեւում է, ամենաշատը՝ մեջքին թփթփացնում։

Բայց կադրերից տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանն ավելին էր սպասում։

– Էդ Ձեզ է թվացել, շատ ջերմ է եղել հարաբերությունները, շատ տղամարդավարի, իրար անձերը հարգող շփումներ։ Գիտեք ինչ, ամեն մեկը կարող է իր մեկնաբանություններն անել, ես տարիների փորձով ասում եմ՝ մի մոռացեք, որ մեր քարտուղարը համարվում էր ամենահարգվածներից մեկը, որ Բրեժնեւի երեսները չէր լիզում, իսկ թուրքերը, ադրբեջանցիները, վրացիները մեզ ասում էին՝ ձեզ հալալ ա։ Տղամարդուն հալալ չէ, էլի, գնա

ուրիշի հետ համբուրվի։ Ինչ ա, ուզում են, որ մենք համբուրե՞նք, ինչի՞ պիտի համբուրենք, ջերմորեն, տղամարդավարի բարեւում էին, ինչի՞ եք վատ բաներ փնտրում։

Պուտինին դիմավորեցին՝ պարալիզացնելով երկիրը։ Դա ստրկացման, հպատակման ժեստ չէ՞ր։

– Վայ վայ, վայ, մի մոռացեք, որ ես գյումրեցի եմ ու էսօր էլ առնչվում եմ մարդկանց հետ, էդպես չի, ինչպես որ ասում են, ուղղակի որոշ մարդիկ ուզում են ամեն ինչի մեջ վատը տեսնեն, բարեկամ պետության նախագահն այցելել է Հայաստան, բնական չի՞, որ պետական այցը, որն ամենաբարձր այցն է, պիտի վերաբերվել ամենաբարձր ձեւով։ Տրանսպորտը… բա պիտի փակեին, բա ի՞նչ պիտի անեին։՛

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031