Դեկտեմբերի 1-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 հասցեում գտնվող համակարգչային խանութից բջջային հեռախոսներ են գողացել և փախուստի դիմել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.20-ին, երեք անձինք` դանակներով զինված, մտել են նշված հասցեի նկուղային հարկում գտնվող, Արման Բ.-ին պատկանող համակարգչային խանութ-սրահ և Արման Բ.-ին ու Գալինա Մ.-ին պլաստմասե ամրանով կապելով աթոռից` հափշտակել են 15 հատ «Նոութբուք» և տարբեր տեսակի բջջային հեռախոսներ` պատճառելով 3.030.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի և Բագրատաշենի անցագրային կետի սահմանապահ զորքերի ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, դեկտեմբերի 2-ին, ժամը 18.05-ին, Բագրատաշենի անցագրային կետից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Այվազ Ի.-ին, 1990 թ. ծնված Նիկա Ղ.-ին, 1990 թ. ծնված Գագա Կ.-ին և 1953 թ. ծնված Սուրիկ Խ.-ին:
Գողոնն առգրավված է:
Այվազ Ի.-ն, Նիկա Ղ.-ն և Գագա Կ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն