Լրահոս
Օրվա լրահոսը

Գեորգի Մուրադովը ներկայացրեց պատճառները՝ ինչո՞ւ հայերը պետք է համագործակցեն ՌԴ-ի հետ

Դեկտեմբեր 04,2013 00:31

«Ռուսական խոսքի օրերը արդեն վեցերորդ տարին է ինչ անցկացվում են, դա մեծ ցուցանիշ է. Դա առաջին տարին չէ, երկրորդը չէ: Նշանակում է՝ մշտապես են անցկացվում տոներ նվիրված ռուսաց լեզվին, ինչո՞ւ է այդպես կարևոր, որովհետև այսօր ռուսերենը մեր ինտեգրացիոն գործունեությունում հանդիսանում է ցեմենտ: Ռուսաց լեզուն ցեմենտ է ռուս ազգի ներսում: Ռուսաց լեզուն, այ թե ինչ միավորում է եղբայր ազգերի հետ հարաբերությունները, որոնց շարքին ենք դասում նաև հայ ժողովրդին»,- դեկտեմբերի 3-ին հայտարարեց «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Գեորգի Մուրադովը Հայաստանում ռուսական վեցերորդ օրերի բացման արարողության ժամանակ:

Հայաստանում ռուսական օրերը անցնում են Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովհանու տակ և ունեն «Ռուսաց լեզվի միջոցով մենք ձուլված ենք ապագայի հետ» խորագիրը:

Գեորգի Մուրադովը հայտարարեց, որ Հայաստանի մուտքը Մաքսային միություն մեծ ազդեցություն կունենա ռուս-հայկական հարաբերությունների զարգացման վրա.

«Մեր մտերմությունը վճռական փուլում ստացավ շատ կարևոր իմպուլս.   Ընդունվեցին բարձրագույն մակարդակի որոշումներ, այն մասին, որ Հայաստանը չի գնում որևէ անհասկանալի  եվրոպական արժեքներ, որոնք վերջերս շատ են փոխվել. Եվրոպան հեռանում է, իմ կարծիքով, իրենց սեփական քրիստոնեական, բարոյական արժեքներից»:

Պարոն Մուրադովը ներկայացրեց նաև հայ և ռուս ժողովուրդների համագործակցության դրական կողմերը, ըստ նրա՝ Ռուսաստանը բազմազգ պետություն է և իր կողքին կան շատ այլ պետություններ, բայց նրանցից ոչ ոք չի կորցրել իր լեզուն և ընդհանրապես չի վերացել. «Ասելիքիս իմաստն այն է, որ այդ բոլոր ժողովուրդները պահպանել են իրենց ազգային ինքնությունը և կշարունակեն պահպանել, եթե մնան Ռուսաստանի հետ»:

Նա բերեց մեկ այլ փաստարկ՝ Եվրոպան մահանում է  բնական պաշարների պակասից և չունի զարգացման հեռանկար. «Մեր անծայրածիր տարածքներում, ի դեպ այդ տարածքներին տիրացել են, ոչ միայն ռուս ազգի ներկայացուցիչները, այլ նաև ուկրաինացիները, հայերը: Նրանք կյանքի գնով են տիրացել այդ տարածքներին, և այդ ամբողջ հարստությունը մերն է, եթե, իհարկե, միասին լինենք»:

Եզրափակելով իր խոսքը՝ պարոն Մուրադովը խնդրեց ներկա գտնվող ուսուցիչներին և դասախոսներին «այդ իրականությունը հասցնել» իրենց ուսանողներին, իրենց լսարանին և ընդհանրապես հայ հասարակությանը:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Tigran says:

    Ռուսաց լեզուն ցեմենտ է ռուս ազգի ներսում-լավ է ասված:Բայց մենք ոնց որ հայ ենք-ախ հա,մենք քաղաքականապես ռուս ենք,ոնց որ ասում էր Ստեփանոս Նազարյանցը…Ցավն են չի,որ Ռուսաստանում վխտում են ռուսից-ռուս հայերը,այլ այն,որ դրանք Հայաստանում իշխանության գլխին են…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031