Անթալիայում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության յոթերորդ տուրում այսօր Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց Թուրքիային, որն այս մրցաշարին մասնակցում է կազմակերպիչ երկրի իրավունքով:
Հաղթանակ տարան Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, իսկ Վլադիմիր Հակոբյանն ու Սերգեյ Մովսիսյանին փոխարինած Տիգրան Լ. Պետրոսյանը կեսական միավոր վաստակեցին: Այս հաղթանակից հետո մեր ընտրանին մրցաշարային աղյուսակում մեկ աստիճան վեր բարձրացավ եւ թիմային 8,0 միավորով այժմ 5-րդ տեղում է: Վաղը՝ 8-րդ տուրում, Հայաստանի մրցակիցը լինելու է Հոլանդիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ