Մոսկվան պետք է հասկանար, թե ինչ է անում իր դաշնակից Երևանը, որը պատրաստվում էր ստորագրել Եվրոմիության հետ ասոցացման պայմանագիրը, իսկ ռուսաստանյան այցի հետ կապված կարելի էր սպասել: Դեպի Եվրոպա գնալու Հայաստանի պատճառները պարզ էին, նրանք ոչ մի կերպ չէին կարողանում Ռուսաստանից երկու միլիարդ վարկ ստանալ, իրենց տնտեսությունը կարգի բերելու համար: «Վեստնիկ Կավկազա»-ում գրում է «Նեզավիսիմայա Գազետա»-ի մեկնաբան Վիկտորիա Պանֆիլովան` նշելով, որ Հայաստանն ավելի նեղսրտեց, երբ Ռուսաստանը ահռելի գումարներ տրամադրեց Ղրղզստանին, որն էլ այդ օգնությունը ստանալուց հետո, սկսեց Ռուսաստանի շահերի դեմ գործել: Ոչ պակաս վիրավորական էր Մաքսային միության գործընթացում Հայաստանին արհամարհելը:
Եթե իրավիճակին ավելի խորը նայենք, գրում է հեղինակը, ապա ասոցացման պայմանագիրը ստորագրելով՝ Ռուսաստանը կձերբազատվեր խնդրահարույց և խնդրանքներով ձանձրացրած բարեկամից, բայց այդուհանդերձ կպահեր ռազմական ազդեցությունը, սակայն կարող էր կորցնել քաղաքական ազդեցությունը:
Հոդվածագրի կարծիքով, դռնփակ բանակցությունների ժամանակ Հայաստանը Ռուսաստանից խոստումներ է ստացել: Իսկ թե ինչ խոստումներ էին, պարզ դարձավ դեկտեմբերի 2-ին Պուտինի այցի ժամանակ, և նշելով, խոստումները, որոնք Պուտինը, ըստ նրա, տվել էր Հայաստանին՝ գազի հետ կապված, ռազմական, միջուկային էներգիայի, անվտանգության ոլորտներում, տնտեսական նախագծերի համագործակցություն, Ղարաբաղյան հարց, գրում է. «Սակայն Երևանում երկուշաբթի տեղի ունեցավ, մեղմ ասած, անհասկանալի իրադարձություն: Մի խումբ ակտիվիստներ, որոնք իրենց կոչում էին «Արժանապատիվ երկիր», որոշել էին Ռուսաստանի նախագահին դիմավորել բողոքի ցույցով, ինչը նրան պիտի հասկացներ, որ նա անցանկալի հյուր է Հայաստանում… «Խորաթափանց» այս քաղաքական գործիչների և ակտիվիստների ցույցի կարգախոսն էր՝ թույլ չտալ, որ երկիրը գաղութացնեն»:
Շարունակելով՝ Պանֆիլովան գրում է, որ բերման ենթարկված այդ հարյուր հոգուն կարելի էր բանի տեղ չդնել, եթե չլինեին որոշ հանգամանքներ. «ՄՄ-ին անդամակցելու հետ կապված Մոսկվայի ճնշումների մասին գոռալը Երևանում այդքան էլ տեղին չէ: «Գելլափի» հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության 70%-ը կողմ է Մաքսային Միությանը (իրականում 64%, հարցումները կատարել է «Gallup International Association»-ը): Ընդդիմությունն ասում է, թե կեղծվա՞ծ են տվյալները, բայց նրանք այլ տվյալներ չեն ներկայացնում»:
Կարդացեք նաև
Վերջում Պանֆիլովան հարցնում է «հակառուսական» ցույցի մասնակիցներին, թե արդյոք նրանք կարող են հայ ժողովրդի ապագայի և պատմական հետևանքների համար պատասխան տալ «որն ամենայն հավանականությամբ սպասվում է Ռուսաստանի հետ կապերը խզելու դեպքում»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Խայտառակ հոդված էր, ուղղակի անհամատեղելի ազատ, ազատատենչ, անկախ երկրի ամկախ քաղաքացիների համար: Ցավոք սրտի սրա հիմքերը թաքնված են վերևներում: