Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին իր հայտարարության համար դատի են տվել․ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2013 21:59

Երեկ ընդդեմ Մաքսային միության բողոքի երթի ժամանակ բերման ենթարկված ակտիվիստների մեծ մասը դատական ատյաններում վիճարկելու է իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքները:

«Վիճարկելու ենք երեկվա իրենց հայտարարությունները, թե երթը անօրինական էր, շատերը վիճարկելու են բերման ենթարկելու ոստիկանների գործողությունները: Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելու փաստաթղթերին ու գործընթացին, այդ բոլոր փաստաթղթերը, ներառյալ` Սերժ Սարգսյանի հայտարարությունը անօրինական ճանաչելու հայցադիմումով իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիմել է Վարչական դատարան»,- Aravot.am-ին ասաց «Արժանապատիվ Հայաստան» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ըստ Ոստիկանության տեղեկատվության, երեկ բերման ենթարկված 110 ակտիվիստից 109-ին պատիժ է սահմանվել: 43-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար, 62-ը վարչական պատասխանատվության են ենթարկվել 1801 հոդվածի 15-րդ կետով, 1-ը` 182-րդ հոդվածի և 1801 հոդվածի 11-րդ կետով և 3-ը` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1722 հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031