Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին՝ երեկ Հայաստան կատարած այցելության մասին, որը նա որակեց որպես «կայսերական նկրտումներ»:
Այդ հայտարարությունից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «խայթեց»՝ «Դրա համա՞ր էիք գնացել Ռուսաստանից ձեր հաղթանակները բերելու»՝ նկատի ունենալով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի ասածը նախագահական ընտրություններից հետո, թե կգնա Մոսկվա՝ Պուտինից հաղթանակը բերելու:
Մեր խնդրանքին՝ մեկնաբանել տիկին Նաղդալյանի ակնարկը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Չէ, չեմ ուզում մեկնաբանել: Շատ կլինի իրենց»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Նաղդալյանը իր ոհմակով, բոլոր տեղերից խայթված է։ Իսկ Զարուհին՝ իմ Հայ ազգի թագուհին։