Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տավուշի մեծ մասը Ադրբեջանի՞ն ենք նվիրում․ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2013 19:46

Յուրաքանչյուր տարածքի անվտանգությունն ու ապահովությունը կախված է նախ և առաջ ճանապարհների բարեկարգությունից ու ապահովությունից:

Ի տարբերություն մեր կառավարության՝ այդ ամենը քաջ գիտակցում է Ադրբեջանի կառավարությունը ու կրակի տակ է պահում Տավուշի մեծ մասը Հայաստանի մյուս հատվածներին կապող միակ բարեկարգ ճանապարհը՝ Բերդ-Վազաշեն-Իջևան մայրուղին: Զինվորական ավտոշարասյունն ու քաղաքացիական մեքենաները գնդակոծած ադրբեջանական  զինուժը շուրջ մեկ ամիս է՝ նախկին Շամշադինի շրջանն ու Իջևանի շրջանի Վազաշեն գյուղը պահում է շրջափակման մեջ: Տարածաշրջանի բնակչությունը տարակուսանքի մեջ է. մինչև ձյան տեղալը հնարավոր էր մայրաքաղաք հասնել Բերդ-Ճամբարակ կամ էլ Իջևան-Գանձաքար  տարանցիկ ճանապարհներով, որոնք, անգամ բարենպաստ եղանակային պայմաններում խորդուբորդ են ու դժվարանցանելի: Առաջին ձյան հետ Շամշադին տանող այս ճանապարհները փակվել են: Շամշադինը մայրաքաղաքին կապող Բերդ-Գանձաքար-Իջևան ռազմավարական կարևորագույն նշանակության գրունտային ճանապարհը, որ միակն է, որ թշնամու կողմից չի կարող գնդակոծվել, այդպես էլ չվերանորոգվեց:

Շամշադինցին փաստացի մեկուսացման, ավելին՝ շրջափակման մեջ է: Բարեկարգ ճանապարհը թշնամու դիպուկահարների նշանակետի տակ է, իսկ հիվանդներին մյուս ճանապարհներով Երևան կամ Իջևան տեղափոխել անհնար է: Շրջանում նորմալ հիվանդանոց ու նորմալ բժիշկ չկա: Բերդի հիվանդանոցի ու նրա տնօրեն Արամ Հարությունյանի անօրինությունների ու կամայականությունների մասին արդեն քանի տարի շամշադինցին բողոքում է՝ ոչ մի օգուտ: Նա էլի աշխատում է իր հանցագործ թիմի հետ ու շրջանի բնակիչները դատապարտված են մարդասպան-բժշկի կեղծ անալիզներին, փող գռփելու համար արվող անհարկի վիրահատություններին ու անթիվ անհամար դաժանություններին: Շատերը հիվանդ են, բայց խուսափում են բժշկի գնալ, հղիների մեծագույն մասը մինչ այդ կոնսուլտացիաներին Երևան կամ Իջևան էր գնում, այնտեղ էլ նրանք ծննդաբերելու էին, սակայն հիմա փաստի առաջ են կանգնել: Բերդի ծննդատունը ավելի շատ սպանդանոց է հիշեցնում, իսկ խորդուբորդ ու ձյունից փակված ճանապարհներով մայրաքաղաք կամ մարզկենտրոն հասնելը հղի է վիժման վտանգով:

Ամբողջ Հայաստանում անվճար գործող շտապօգնությունը տարածաշրջանում Արամ Հարությունյանի կամայականությամբ դարձել է գերթանկարժեք հաճույք: «Ուազ» մեքենան, որը անգամ թթվածնի բալոն ու առաջին օգնությանն անհրաժեշտ ոչ մի պարագա չունի, արժե 20.000 դրամ: «Գազել» մեքենան արժե 50.000, իսկ «Ֆորդ»-ը, որ նվիրել են հիվանդանոցին բնակչությանը անվճար սպասարկելու համար, արժե 100.000  դրամ: Գլխավոր բժիշկը, ճանաչելով շրջանի բոլոր բնակիչներին, միայն հարուստներին է ուղարկում «Ֆորդը», իսկ մնացածները մեռնում են «Ուազ»-ի մեջ՝ հիվանդանոց չհասած: Այս ամենի մասին տեղյակ են պահվել բոլոր համապատասխան մարմիններն ու լրատվամիջոցները, սակայն Արամ Հարությունյանի թիկունքում կանգնած են նրա ընկեր ու համերկրացի Դերենիկ Դումանյանը (Առողջապահության նախարար) ու նրա թոռնիկների կնքահայր, որդու ընկեր Արմեն Աշոտյանը (ԿԳ նախարար):

Իրավիճակն այսօր այսպիսին է՝ շամշադինցին ներքին ու արտաքին թուրքի կողմից շրջափակման մեջ է գտնվում՝ մոռացված իր երկրի ու իր կառավարության կողմից:

 

«Հանուն Տավուշի առողջ ապագայի»

Տեսանյութը՝ ԱՐ Հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Arsen says:

    Բրավո մարզպետ, մի կրակոցով երկու հարց է լուծում՝ բարդացնում է Իջևան-Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածում տիրող իրավիճակը, որպեսզի խնամին ի վերջո ստանա 3,5 կմ երկարությամբ ճանապարհ կառուցելու համար նախատեսված գումարը և հիմքեր է ստեղծում Բերդի գլխավոր բժշկից ազատվելու համար, չնայած ի տարբերություն Իջևանի ԲԿ-ի, այստեղ 50 հազար ԱՄՆ դոլար հազիվ թե տվող լինի:
    Խորին հարգանքով եմ վերաբերվում վաստակաշատ բժիշկ Ս.Աբգարյանին, բայց ինչու հենց հիմա և այս ֆորմատով:
    Հույս ունենանք, որ ՀՀ իշխանություններն արդեն բավականաչափ ժամանակ կունենան պետության ներքին հարցերով զբաղվելու և արմենանման պաշտոնատար անձանցից ազատվելու համար:

  2. Lyusi says:

    Տավուշի ,,հանճարեղ,, մարզպետը այս երկար ու ձիգ տարիների ընթացքում կարող էր բարեկարգ վիճակում պահել միակ ապահով Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհը, որն օգտագործվեր ցանկացած ժամանակ:Հիմա էլ ուզում է Բերդի բուժկենտրոնի տնօրենից ազատվել: Հետաքրքիր է ում գտել, որ պետք է իրեն վճարի: Կարծում եմ,որ խելացի մարդկանց ամեն ինչ հասկանալի է, որ Բերդի հիվանդանոցի տնօրենը ոչ ճանապարհաշինարար է, ոչ էլ հողաշինարար:Նա բավականին լուրջ մասնագետ է. պատերազմի տարիներին նա նկուղային հարկում հոսպիտալ էր ձևավորել և փրկում էր մարդկային կյանքեր:

  3. Ijevanci says:

    Կարծում եմ բոլորն են ինձ հետ համակարծիք, որ բժշկությունը բացարձակ գիտություն չէ և աշխարհում չկա մի բժիշկ, ով կուզենա,որ իր հիվանդը մահանա: Ծիծաղելի իրավիճակ է՝ հենց ուզում են Արամ Հարությունյանի մասին վատ բան ասել՝ հիշում են հիվանդանոցի բոլոր մահացածներին: Գոնե մի քիչ խելք ունենան ու հասկանան, որ բժշկության մեջ առկա են և ծնունդներ,և մահեր, հազար ու մի հիվանդներ:Ուզում եք ճանապարհ կառուցել,փողեր գրպանել,դուք ,,ամենազոր,, եք,ձեզ ամեն ինչ թույլատրելի է, ինչ ուզում եք անում եք ՝արեք, էլ ինչու եք թացն ու չորը խառնում իրար?

  4. hovhannes says:

    Հոդվածը բաղկացած է երկու մասից՝ճանապարհաշինական ու բժշկական.Ճանապարհին վերաբեր-
    վող մասում թույլ է տրվել երեք սխալ՝ ա.Քաղաքացիական մեքենաները վերջին մեկ ամսում չեն
    գնդակոծվել Բերդ-Վազաշեն հատվածում. բ.Վազաշեն գյուղը երբեք շրջափակման մեջ չի գտնվել.
    գ.Բերդ-Ճամբարակ ու Բերդ-Գանձաքար ճանապարհները չեն փակվել նաև ձնից հետո.
    Հոդվածի բժշկությանը վերաբերվող մասում թույլ է տրվել աղաղակող անարդարություն,միտումնա-
    վոր սխալ.Գրված է,-շրջանում նորմալ հիվանդանոց ու նորմալ բժիշկ չկա.Մեր ունեցած ինֆորմա-ցիայով քաղաք Բերդում գործում է զինվորական հոսպիտալը,որը ղեկավարում է առաջնակարգ
    մասնագետ պրոֆեսոր Գրիգորյանը և որի մոտ հաճախ են վիրահատվում նաև Իջևանի բնակիչները.
    Այս միտումնավոր սխալները ձեռնատու են մարզպետ Արմեն Ղուլարյանին,որը վարկաբեկում է
    Շամշադինի և բժիշկներին և ճանապարհաշինարարներին.Ասպարեզը մնում է իր ճանապարհաշի-
    նարար խնամուն,իսկ գլխավոր բժշկի պաշտոնը աճուրդային կարգով որևէ գաստրոլյորի.

  5. hovhannes says:

    Բերդ քաղաքի հիվանդանոցի և գլխավոր բժիշկ Հարությունյանի մասին նյութերով ողողված են և համացանցը և մեդիան.Մետաստազ դարձած հիմնահարցը Արմեն Ղուլարյանի կողմից չի լուծվել
    օգտապաշտական պատճառներով.Այժմ գտնվել է լուծումը,բայց առանձ շամշադինյան կադրերի
    /Շրջանում նորմալ բժիշկ չկա/.Շամշադինում նորմալ բժիշկներ կան,իրենց պահանջած գումարները
    տվողները չկան.Ձեռքի հետ հիմնահարցի լուծումից հեռացվում է նաև արմատներով շամշադինցի
    Դ.Դումանյանը իբրև թե Ա.Հարությունյանի տանիք.

  6. Aram says:

    Երևի թե նյութը պատրաստողները չգիտեն, որ Բերդի հիվանդանոցի հիմնադիրը Տավուշի մարզպետարանն է, մարզպետի գլխավորությամբ, ինչ կապ ունեն Դ.Դումանյանն ու Ա.Աշոտյանը, հնարավոր է նրանք շատ հարցերում են թերացել, բայց ոչ հաստատ այս հարցում: Բերդի հիվանդանոցում տիրող իրավիճակը պարզելուց հետո ինչու չեն լրագրողներն իրենց հարցերն ուղղել Տավուշի մարզպետին, չէ որ հենց նրա հրամանով է նշանակվում և ազատվում գլխավոր բժիշկը և ով պետք է այս ամենի համար պատասխան տա, եթե ոչ ինքը:
    Հերթական անգամ պատճառը վերացնելու փոխարեն հետևանքի դեմ են պայքարում:

  7. Վահե says:

    Մարզպետի խաղը որքան պարզ,այնքան զզվելի և ստոր:Ճանապարհի կառուցման նպատակով պետական միջոցները խնամու հետ յուրացնելու գայթակղության նպատակով արթնացնել և շահարկել մարդկանց ողբերգությունները համարում եմ անընդունելի և ստոր մարդու արարք:Իշխանությունների լռությունը համարում եմ համաձայնության նշան:

  8. Ashot says:

    Հետաքրքիր է ինչ լինելու սրա վերջը:Առողջապահության նախարարությունը դեռևս նախորդ դարում մարզերի բուժհիմնարկները հանձնեց մարզպետներին և նրանց կամակատար առողջապահության վարչության պետերին ու բոլոր բժիշկներին գցեց կրակը:Հատ ու կենտ վարչության պետեր գաղափար ունեն առողջապահության կազմակերպումից,լավագույն դեպքում կարող են ,,գլուխները տմբտմբացնել,,:Տնօրեն նշանակելիս էլ հաշվի են առնվում ոչ թե նրա մասնագիտական հատկությունները, ղեկավարման ունակությունները, մարդկաց հասկանալու կան նրա դրության մեջ մտնելու հատկությունները,այլ գրպանի պարունակությունը: Հավանաբար Բերդի պարագայում 50000ԱՄՆ դոլլար վճարով չկա:Շտապ փնտրվում են վճարողներ……..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031