Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լուսանկարում փոքրիկ իշխանը ներկայացված է աղջկա կերպարով

Դեկտեմբեր 03,2013 19:36

Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցներում սովորող աշակերտների, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի մեդիա ակումբի և լուսանկարիչ Տաթև Հակոբյանի ստեղծագործական համագործակցության արդյունքում այսօր Նարեկացի արվեստի միությունում բացվեց «Լուսանկարազարդումներ» խորագրով ցուցահանդեսը:

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանի խոսքով՝ «Հույսի կամուրջն» արդեն երկու տարի է, ինչ ֆոտո և վիդեո դասընթացներ է կազմակերպում ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ չունեցող երեխաների համար: Այստեղ երեխաները հնարավորություն ունեն խոսելու իրենց հուզող հարցերի մասին, բարձրաձայնելու իրենց խնդիրները և այլն:

«Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, այսինքն՝ այսօր ավելի շատ պիտի խոսենք մարդկանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու, մարդկանց միջև եղած արհեստական խոչընդոտները վերացնելու մասին,- ասում է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանը,- մեր ցուցահանդեսը, սակայն, ուղղակիորեն կապ չունի այս թեմայի հետ, բայց քանի որ ցուցահանդեսը կազմակերպել է «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը, բնականաբար, այն այսպես թե այնպես առնչվում է թեմային»:

Զ. Բաթոյանը ցուցահանդեսը յուրահատուկ է համարում նրանով, որ երեխաները փորձել են իրենց ծանոթ, սիրելի գրական ստեղծագործություններին, հերոսներին ներկայացնել լուսանկարների միջոցով, նրանց լուսանկարային մեկնաբանություն տալ՝ շրջանցելով ընդունված ընթերցողական պայմանականությունները և պատկերման դասագրքային, նկարազարդողական մոտեցումները:

«Հույսի կամուրջ» կազմակերպության մեդիա ակումբի ղեկավար Վահե Ուդումյանն էլ ասաց, որ գրական ստեղծագործություններին այլ հայացքով նայելու գաղափարն իրենն է և հավելեց. «Սովորաբար կանոնակարգված, կարծրատիպային մոտեցում կա գրական գործերի նկատմամբ: Եվ շատ կարևոր է երեխաների մեջ զարգացնել յուրովի մոտեցում ընդհանրապես ամեն ինչի, իսկ տվյալ դեպքում գրական տեքստի նկատմամբ: Օրինակ՝ լուսանկարներից մեկում փոքրիկ իշխանը ներկայացված է աղջկա կերպարով: Դեռ ոչ ոք չի տեսել, որ փոքրիկ իշխանը այսպիսի գեղեցիկ աղջնակ լինի: Սա խոսում է այն մասին, որ մեր երեխաները կարողացել են ազատ երևակայել, ազատ ստեղծագործել և արդյունքում՝ լուսանկարիչ Տաթև Հակոբյանի հետ ստեղծել այս լուսանկարները»:

Նշենք, որ ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 5-ը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031