Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարունակվում է փաստաբանի սպանության գործով դատաքննությունը

Դեկտեմբեր 03,2013 19:30

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:

Դատաքննությունն արդեն վկաների հարցաքննության փուլում է:

Anjela-Aslikjan

Այսօր հարցաքննվեցին փաստաբանի քրոջ դուստրը` Տաթեւիկ Ասլիկյանը, քույրը` Անժելա Ասլիկյանը եւ գործով անցնող վկաներից Գարեգին Ստեփանյանը:

Garegin--Stepanyan

Անժելա Ասլիկյանը դատարանում հայտարարեց, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները սխալ են, դրանք տրվել են քննիչի ուղղորդման արդյունքում:

Նա դատարանում հայտարարեց, որ վկա Հայկ Ասլիկյանը իրեն մանրամասներ չի պատմել դեպքի վերաբերյալ:

«Հայկն ասաց, որ քեռուն սպանել են, ես իրեն ցավ չպատճառելու համար, հարցեր չեմ տվել, չեմ ցանկացել, որպեսզի նա վերապրի այդ պահերը»,-դատարանում ասաց Անժելա Ասլիկյանը:

Տաթեւիկ Ասլիկյանը եւս տվեց նույնաբովանդակ ցուցմունք`  հրաժարվելով նախկինում տված իր ցուցմունքից:

Նա ասաց, որ Հայկ Ասլիկյանը վիճաբանության մասին մանրամասներ չի հայտնել իրեն` պնդելով, որ քննիչն է իրեն ուղղորդել:

Վկա Գարեգին Ստեփանյանն էլ նշեց, որ դեպքի օրը Սամվել Դիլոյանի կանչով մրգեր ու ծխախոտ է տարել ռեստորան, դեպքի մասին էլ տեղեկացել է լրատվամիջոցներից:

«Դեպքի օրը ժամը 7-8-ի սահմաններում Սամվել Դիլոյանի զանգով ես տարել եմ միրգ, ծխախոտ, ռեստորանի մուտքի մոտ տվել եմ իրեն ու հեռացել»,-ասաց Գարեգին Ստեփանյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031