Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանը մնում է կարեւոր գործընկեր Արեւելյան գործընկերության շրջանակներում». Տրայան Հրիսթեա

Դեկտեմբեր 03,2013 19:01

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին ԵՄ կենտրոնում լրատվամիջոցների համար կազմակերպվող «Դեպի Վիլնյուս» խորագրող եզրափակիչ հանդիպմանը ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան խոսեց նաեւ Ուկրաինայի Կիեւ մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նա նշեց, որ Եվրոմիության ղեկավար մարմիններն անհանգստացած են Ուկրաինայի իշխանությունների վարած քաղաքականությամբ եւ խորհուրդ են տալիս նրանց բանակցել երկրի բոլոր ուժերի հետ:

«Եվրոմիությունը հիասթափված է, որ Ուկրաինան որոշեց չստորագրել Ասոցացման պայմանագիրը, որն իր մեջ պարունակում է խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը, բայց պետք է կրկնեմ Եվրոմիության դիրքորոշումը, որ ամենահավակնոտ պայմանագիրը, որ Եվրոմիությունը ստորագրում է ոչ եվրոպական որեւէ այլ երկրի հետ, բաց է եւ սեղանին է դրված»,- ասաց նա եւ ավելացրեց հնարավոր է Ուկրաինայի հետ վերսկսվեն բանակցությունները, որոնք կվերաբերեն պայմանագրի ժամկետների կիրառմանը եւ այլ հանգամանքներին: «Եվրոմիության փոխհարաբերությունները բոլոր անդամ-երկրների հետ ուղղորդվում են ոչ թե աշխարհաքաղաքական նկատառումներով, այլ արժեքային համակարգով, որը միավորում է բոլոր երկրներին»,- ասաց նա:

ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին  պարոն դեսպանը նշեց, որ գնահատում է՝ Հայաստանը ազատ կամաարտահայտման ձեւով պայմանագիր է ստորագրում իր գործընկերների հետ. «Եւ դա պետք է ոչ թե քննադատվի, այլ ընդհակառակը, գովեստի խոսքեր ասվի»,- ասաց նա:

Տրայան Հրիսթեան հիշատակեց, որ Վիլնյուսում նախեւառաջ գնահատական տրվեց նրան, թե ինչ է արվել Արեւելյան գործընկերության շրջանակներում  չորս տարիների ընթացքում: Այժմ էլ ԵՄ շարունակելու է իր բարեփոխումների ծրագրերը իրականացնել Հայաստանում, դրանք կլինեն ծրագրեր, որոնք միտված կլինեն եվրոպական արժեքների ամրապնդմանը Հայաստանում: «Կարեւոր է, որ Վիլնյուսի գագաթաժողովում երկկողմանի ձեւով նշվեց, որ հիմքը արժեքներն են, որոնց կոնկրետ ճյուղեր մատնանշվեցին ապագա համագործակցության համար: Դրանք վերաբերում են արդարադատության համակարգի բարեփոխումներին, որոնք պետք է հիմնվեն եվրոպական արժեհամակարգի վրա, լավ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության առաջմղմանը: Բայց նաեւ արտահայտվեց ցանկություն խորացնել ճյուղային համագործակցությունը եւ շարժունակությունը: Նույնպես նշվեց, որ Ասոցացման պայմանագրի բոլոր կետերն իրականացված են, որը վերաբերում է նաեւ խորը համապարփակ առեւտրին:

Եվրամիությունը շարունակում է ունենալ իր պարտավորվածությունը՝ ներգրավված լինել Հայաստանի բարեփոխումներում: Եվ մենք սպասում ենք մեր հայ գործընկերների առաջարկներին, թե կոնկրետ ինչեր կարելի է անել եւ որ ճյուղերում, այն առումով, որ այն համատեղելի լինի Հայաստանի նոր պարտավորվածությունների հետ: Այդ կոնկրետ բարեփոխումների մասին արդեն  կխոսվի Վիլնյուսի գագաթաժողովից հետո: Ես չեմ ուզում ասել, որ այս համագործակցությունը կլինի համեմատելի Եվրամիության այլ գործընկերների հետ համագործակցության հետ, բայց մենք այս փոխհարաբերությունը դիտարկում ենք այն նորմերի, արժեքների համակարգում, որոնք հիմքն են կազմում Արեւելյան գործընկերությանը:

Ինչպես արդեն ասել եմ՝ Վիլնյուսի համաժողովից հետո կյանքը չի կանգնում եւ Հայաստանը մնում է կարեւոր գործընկեր Արեւելյան գործընկերության շրջանակներում»,- ասաց ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031